https://arm.sputniknews.ru/20240614/pashinjany-hegheghic-tuzhats-qaghaqacinerin-pvokhhatucelu-banadzev-e-arajarkel-77118070.html
Փաշինյանը հեղեղից տուժած քաղաքացիներին փոխհատուցելու բանաձև է առաջարկել
Փաշինյանը հեղեղից տուժած քաղաքացիներին փոխհատուցելու բանաձև է առաջարկել
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` հեղեղից տուժած համայնքներում կամուրջների կառուցումը պետք է լինի ոչ միայն նորովի լուծումներով, այլև դրանք պետք է գեղագիտական տեսք ունենան։ 14.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-14T12:51+0400
2024-06-14T12:51+0400
2024-06-14T12:54+0400
կամուրջ
հեղեղում
ջրհեղեղ
լոռի
տավուշ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/07/76813599_0:0:1600:901_1920x0_80_0_0_f15cc2bf93b4650b32994a5aa610d82e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ոչ թե պետք է հաշվի առնել, թե քանի սեղան–աթոռ կար հեղեղից տուժած տանը, այլ թե քանի քառակուսի մետր է այն։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հեղեղից տուժած քաղաքացիներին փոխհատուցելու իր բանաձևն առաջարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ըստ նրա` խոսքը բացառապես վերաբերում է օրինական գրանցված բնակարաններին, որոնք վնասվել են ջրհեղեղից։Վարչապետն անդրադարձավ նաև վնասված կամուրջների խնդրին` նշելով, որ լուծումը ժամանակավոր կամուրջների կառուցումն է, սակայն երկարաժամկետ հատվածում հաճելին օգտակարի հետ պետք է համատեղել։«Կամուրջները պետք է նախագծվեն և ինժեներական, և գեղագիտական առումներով, որպեսզի նաև որպես տեսարժան վայր դրանք ներգրավվեն զբոսաշրջային ծրագրերի մեջ։ Այստեղ կրկին պետք է հիշեցնեմ Սանահինի կամուրջը, որը դարեր շարունակ բազմաթիվ ջրհեղեղներ է տեսել, սակայն և կանգուն է մնացել, և պահպանել իր գեղագիտական տեսքը։ Մենք, այնուամենայնիվ, էսթետիկային մեծ ուշադրություն պետք է դարձնենք»,– նշեց Փաշինյանը։Նրա համար կարևոր ձեռքբերում էր այն, որ նոր կառուցված կամուրջները չեն վնասել հեղեղից, սակայն մյուս կողմից` կամուրջն ինչքան նոր է, այնքան գեղագիտական տեսքից զուրկ։Հիշեցնենք՝ մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով Դեբեդ (Ալավերդու, Ախթալայի շրջաններում և Վրաստանի հետ սահմանին) և Աղստև (Իջևանի շրջանում) գետերը դուրս են եկել ափերից: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ, մի քանի հարյուր մարդ տարհանվել է, ճանապարհների և ենթակառուցվածքների զգալի ավերածություններ կան:
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/07/76813599_180:0:1600:1065_1920x0_80_0_0_f1620527fac086c0a51cae9e2bf0cad4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կամուրջ, հեղեղում, ջրհեղեղ, լոռի, տավուշ, նիկոլ փաշինյան
կամուրջ, հեղեղում, ջրհեղեղ, լոռի, տավուշ, նիկոլ փաշինյան
Փաշինյանը հեղեղից տուժած քաղաքացիներին փոխհատուցելու բանաձև է առաջարկել
12:51 14.06.2024 (Թարմացված է: 12:54 14.06.2024) ՀՀ վարչապետի խոսքով` հեղեղից տուժած համայնքներում կամուրջների կառուցումը պետք է լինի ոչ միայն նորովի լուծումներով, այլև դրանք պետք է գեղագիտական տեսք ունենան։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ոչ թե պետք է հաշվի առնել, թե քանի սեղան–աթոռ կար հեղեղից տուժած տանը, այլ թե քանի քառակուսի մետր է այն։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հեղեղից տուժած քաղաքացիներին փոխհատուցելու իր բանաձևն առաջարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` խոսքը բացառապես վերաբերում է օրինական գրանցված բնակարաններին, որոնք վնասվել են ջրհեղեղից։
«Մենք չենք կարող գնալ ու հարցնել, թե բնակարանում քանի՞ աթոռ ու սեղան է եղել, հեռուստացույցը «Պանասոնի՞կ» է եղել, թե «Տոշիբա», կամ` հեռուստացույցը 3000 դրամ արժե՞ր, թե 3 մլն դրամ։ Դա մեզ չի հետաքրքրվում. մենք կոնկրետ բանաձևով պետք է առաջնորդվենք, թե քանի քառակուսի մետր է տվյալ տուժած բնակչի բնակարանը։ Ասենք` 1 քառակուսի մետրի համար փոխհատուցում ենք այսքան, որի մեջ մտնում է ամեն ինչ։ Օրինակ` կես կատակ, կես լուրջ ասում են, թե մի տեղից 10 կգ ոսկի քշել, տարել է հեղեղը։ Կներեք, նույնիսկ, եթե այդպես է, մենք որևէ կերպ չենք կարող այդ հարցում օգտակար լինել, քանի որ ոսկին նախ պետք չէր գարաժում պահել ու հետո` այդ ոսկու ձեռքբերման և դրա հարկային հետագիծը երևո՞ւմ է, թե՞ ոչ»,– հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև վնասված կամուրջների խնդրին` նշելով, որ լուծումը ժամանակավոր կամուրջների կառուցումն է, սակայն երկարաժամկետ հատվածում հաճելին օգտակարի հետ պետք է համատեղել։
«Կամուրջները պետք է նախագծվեն և ինժեներական, և գեղագիտական առումներով, որպեսզի նաև որպես տեսարժան վայր դրանք ներգրավվեն զբոսաշրջային ծրագրերի մեջ։ Այստեղ կրկին պետք է հիշեցնեմ Սանահինի կամուրջը, որը դարեր շարունակ բազմաթիվ ջրհեղեղներ է տեսել, սակայն և կանգուն է մնացել, և պահպանել իր գեղագիտական տեսքը։ Մենք, այնուամենայնիվ, էսթետիկային մեծ ուշադրություն պետք է դարձնենք»,– նշեց Փաշինյանը։
Նրա համար կարևոր ձեռքբերում էր այն, որ նոր կառուցված կամուրջները չեն վնասել հեղեղից, սակայն մյուս կողմից` կամուրջն ինչքան նոր է, այնքան գեղագիտական տեսքից զուրկ։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով Դեբեդ (Ալավերդու, Ախթալայի շրջաններում և Վրաստանի հետ սահմանին) և Աղստև (Իջևանի շրջանում)
գետերը դուրս են եկել ափերից: Հեղեղումների հետևանքով զոհվել է
չորս մարդ, մի քանի հարյուր մարդ տարհանվել է, ճանապարհների և ենթակառուցվածքների զգալի ավերածություններ կան: