00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
6 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
История России глазами иностранцев, обмен опытом и отсутствие нацпамяти
15:04
23 ր
Исторический ликбез
Зачем за рубежом портили имидж СССР и как это делали?
15:33
22 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՆԳՆ–ն հրապարակել է աղետի զոհ դարձած քաղաքացիների անունները

© Photo : official site of the Prime Minister of RAՀեղեղված Լոռին
Հեղեղված Լոռին - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2024
Հեղեղված Լոռին
Բաժանորդագրվել
Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից մինչ այս պահն ընդհանուր առմամբ տարհանվել է 429 մարդ։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը հրապարակել է տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով մահացած 4 անձանց անունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղետի գոտում արդեն հաստատված 4 զոհ կա, սակայն հայտնի էր նրանցից 2-ի անունները։ Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից մայիսի 26-ին դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի 76–ամյա բնակիչ Ավագ Ավագյանի դին, Շնող գյուղի մոտակայքում էլ գետից դուրս է բերվել 39-ամյա Սարիբեկ Բալյանի դին:
Հեղեղումների հետևանքով մահացած մյուս անձինք են 1964 թվականին ծնված Գնել Զաքարյանը և Գագիկ Նազլուխանյանը։
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ մայիսի 27-ի ժամը 7։30-ից փրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության ստորաբաժանումներից 75 փրկարար, 13 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ։
«Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Դրանց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387–ը Լոռու մարզում, 42–ը՝ Տավուշի մարզում»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունից նաև նշում են, որ ներկա պահին իրականացվում են Սանահին կայարան բնակավայրի բնակիչների տարհանման, ջրալցված շենք-շինությունների նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև Հաղպատ բնակավայրում արգելափակված բեռնատարի դուրս բերման աշխատանքներ։
Հավելենք, որ մոտ մեկ ժամ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր 3 զոհի և 2 անհետ կորածի մասին (ավելի վաղ` առավոտյան, նա հայտարարել էր, որ 5-րդ հնարավոր զոհվածի մասին տեղեկությունները վերջնականապես չեն հաստատվել)։
Նույն խորհրդակցության ժամանակ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանն էլ հայտնել է, որ մահացածներից մեկը «Սպայկա» լոգիստիկ ընկերության վարորդն է, նրա դին գտել են Պտղավան գյուղի մոտ (Բագրատաշենից ոչ հեռու. խմբ.): Նույն ընկերության ևս մեկ վարորդ որոնվում է որպես անհետ կորած:
Լրահոս
0