00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նոր Հայաստանին» սպասելիս. երեսուն տարվա տեղապտույտ

© SputnikՀանրահավաք Բաղրամյան պողոտայում
Հանրահավաք Բաղրամյան պողոտայում - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2024
Հանրահավաք Բաղրամյան պողոտայում
Բաժանորդագրվել
Թեժ վեճերն այն մասին, թե իրականում ինչ տեղի ունեցավ այս շաբաթ խորհրդարանի դիմաց, հաստատ դեռ շատ երկար կշարունակվեն, բայց մի բան, երևի, կարելի է պնդել՝ կատարվեց դարձ ի շրջանս յուր։
Հիշում եք երևի, թե 5-6 տարի առաջ, այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո որքան էր խոսվում «Նոր Հայաստանի» մասին։ «Նոր Հայաստանում ամենարժեքավորը մարդն է», «Նոր Հայաստանում բռնություն չի լինելու ներհայաստանյան կյանքում», «Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու» և էլի լիքը հաճելի բաներ։
Ցուցարարների և ոստիկանների միջև վերջին բախումը այս մեր բազմաչարչար, պարբերաբար բացվող-փակվող Բաղրամյանում ցույց տվեց, որ գոնե այս առումով 30 տարվա ընթացքում բացարձակ ոչինչ չի փոխվել։ Կրկնվեց նույնը, ինչ տեսել ենք Երևանում 1996 թվականին, 2004 թվականին, 2008 թվականին։ Կներեք, ի՞նչ Նոր Հայաստան, պարզապես՝ դեժավյու։ Սա է ամենացավալին՝ տարիները, տասնամյակներն անցնում են, իսկ մենք ոչ մի կերպ չենք կարողանում դուրս պրծնել իշխանության և ընդդիմության ձայրահեղ առճակատման այս արատավոր շրջանից։
Մի անգամ կարդացի, որ Շվեդիայում հետաքրքիր քաղաքական ավանդույթ կա. ամեն տարեվերջին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները հավաքվում են մի կղզում և մի քանի օր շարունակ համատեղ քննարկում են երկրի զարգացման բարդ խնդիրները։ Մեզ մոտ նման բան պատկերացնո՞ւմ եք։ Մենք ի սկզբանե ընտրել ենք հակամարտելու ճանապարհը և միայն կատարելագործում ու կատարելագործում ենք առճակատման եղանակներն ու հնարքները։
Միջազգային հանրություն. արդյոք չե՞նք գերագնահատում նրա դերն ու ազդեցությունը
Շատ կոնկրետ օրինակ բերեմ։ Քաղաքագետները վաղուց են ապացուցել, որ ղեկավարի ցածր վարկանիշը ամենևին էլ նրա մոտալուտ տապալման նախանշանը չէ։ Նույնիսկ շատ ցածր վարկանիշ ունեցող առաջնորդը կարող է բավական երկար մնալ իր աթոռին, եթե… Եթե չհայտնվի մի մրցակից, որը նրանից ավելի բարձր հեղինակություն կունենա։ Իսկ որպեսզի նման բան չպատահի, վարպետորեն օգտագործվում է մրցակիցներին վարկաբեկելու նուրբ արվեստը։
Նկատեք՝ հիմա արդեն վարկաբեկման գործում ներգրավված է ոչ միայն հարկատուների հաշվին գոյություն ունեցող այսպես կոչված «ֆեյքերի ֆաբրիկան», որոշ պաշտոնյաներ անձնական օրինակ են ցույց տալիս։ Չեմ ուզում կրկնել այն բոլոր վարկաբեկիչ արտահայտությունները, որոնք հրապարակավ հնչել են Երևանում ծավալվող շարժման և նրա նախաձեռնողի հասցեին։ Երևի ինքներդ եք տեսել, թե ինչպես հենց ուրբաթ օրը իշխանական պատգամավորներից մեկը խորհրադարանական բարձր ամբիոնից հնչեցրեց «սևազգեստ նեռ» որակումը։ Ինչպես ասում են՝ հասա′նք։
Ու նաև վաղուց արդեն պարզ է դարձել, որ այսպես կոչված «Նոր Հայաստանում» վարկաբեկելու ամենարդյունավետ միջոցը սա է՝ ինչ-որ ձևով կապել մրցակցին «նախկինների» հետ՝ նույնիսկ եթե այդ մարդը երբեք «Հին Հայաստանի» ղեկավարների հետ բացարձակ որևէ առնչություն չի ունեցել։ Սա, ըստ երևույթին, զուտ հայաստանյան երևույթ է, քանզի բոլոր քաղաքակիրթ երկրներում, որտեղ քաղաքական ուժերը տեղերով փոխվում են ընտրությունների արդյունքում, որևէ մեկի մտքով անգամ չի անցնի մեղադրել գործչին այն բանում, թե նա կապ է ունեցել երեկվա իշխանության հետ։ Հետո՞ ինչ, որ Թրամփն այսօր նախկին է, վաղը կրկին նախագահ կդառնա։ Չեք ուզում՝ մի′ ընտրեք։
Բայց մեզ մոտ ժողովրդի մի մասը, որին շատ է դուր գալիս նախկիններին հայհոյելը, չի էլ նկատում, որ ներկա իշխանությունները, որոնք անընդհատ փնովում են «նախկիններին», լավ էլ ընդօրինակում են այդ «նախկինների» գործելաոճը և վարվում ճիշտ այնպես, ինչպես անում էին այդ «ատելի նախկինները»։ Համոզված եմ, որ Հայաստանում արդեն կան մարդիկ, որոնք «Ոսկե հորթը» ֆիլմի հերոսներից մեկի՝ բոլոր իշխանությունների օրոք նստած Ֆունտի օրինակով կարող են ասել՝ ինձ Բաղրամյանից մահակներով քշել են առաջինի օրոք, ա′խ, ինչպե՜ս են ծեծել երկրորդի օրոք, հիմա էլ լուսաձայնայիններից եմ տուժել թավշյա հեղափոխականների օրոք։ Համաձայնե′ք, տխուր է՝ միայն տեղապտույտ, և ոչ մի քայլ առաջ։
Ավելին։ «Նախկինները» օգնում են ներկաներին։ Ինչպե՞ս թե՝ ինչպես։ Շատերը հիմա առաջարկում են ընդդիմադիր պատգամավորներին վայր դնել մանդատները, ինչը իբր կստիպի իշխանություններին արտահերթ ընտրություններ անցկացնել։ Իրականությանը բացարձակ չհամապատասխանող ենթադրություն։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2024
Իշխանությունն ու ընդդիմությունը ժողովրդի անունից են խոսում. իսկ ինչպիսի՞ն է այդ ժողովուրդը
Խորհրդարանը չի լուծարվի նույնիսկ այն դեպքում, եթե ոչ միայն բոլոր ընդդիմադիր պատգամավորները, այլև ընտրական ցուցակների հաջորդ բոլոր տեղերը զբաղեցնողները հրաժարվեն պատգամավորությունից։ Նախկինում իշխող հանրապետականներն են այդպես կազմել Սահմանադրությունը հատուկ նրա համար, որ փոքրամասնություն կազմող ընդդիմադիրները հանկարծ չկարողանան խորհրդարանական ճգնաժամ առաջացնել։ Եվ հիմա այդ դրույթը շատ շահեկան է հենց ներկա իշխանությունների համար։ Ես նրանց փոխարեն լինեի, խորին շնորհակալություն կհայտնեի «նախկիններին»։
Իսկ ընդհանրապես ցավալի է՝ մյուս ազգերը առաջ են պոկվում, օգտագործելով արհեստական բանականության անսահման հնարավորությունները, իսկ մենք հա պտտվում ու պտտվում ենք մեր հին ու հարազատ ճռճռան կարուսելով…
Լրահոս
0