00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունն ու ընդդիմությունը ժողովրդի անունից են խոսում. իսկ ինչպիսի՞ն է այդ ժողովուրդը

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բավական հետաքրքիր և միաժամանակ շատ խորհրդանշական իրավիճակ էր տիրում հունիսի 12-ին Հայաստանի խորհրդարանի շենքում և նրա մերձակայքում։ Բաղրամյան պողոտայում հազարավոր ցուցարարներ պահանջում էին կառավարության և նրա ղեկավարի հրաժարականը, իսկ ոստիկանության հոծ շարքերով պաշտպանված պառլամենտի պատերից ներս բարձրաստիճան իշխանավորները հավատացնում էին՝ հրաժարական կտանք մի դեպքում՝ եթե ժողովուրդը պահանջի։ Համաձայնե՛ք` ավելի անհեթեթ պատկեր ուղղակի շատ դժվար է պատկերացնել։
Այսինքն` հակաիշխանական շարժման նախաձեռնողները ժողովուրդ են համարում նրանց, ովքեր եկել են Բաղրամյան պողոտա, այնինչ իշխանությունները համոզված են, որ «իսկական ժողովուրդը» Բաղրամյան պողոտա չի գալիս և կառավարության գործերին չի խառնվում։ Միանգամից հիշեցի ֆրանսիացի գրող Անտուան դե Ռիվարոլի խոսքերը. «Աշխարհում գոյություն ունեն երկու ճշմարտություններ, որոնք անպայման անհրաժեշտ է միասին հիշատակել։ Առաջին՝ գերագույն իշխանության աղբյուրը ժողովուրդն է, երկրորդ՝ ժողովուրդը երբեք չպետք է իրականացնի այդ իշխանությունը»։
Արդյոք Բաղրամյանի փակումը կբացի՞ իշխանափոխության ճանապարհը. կարծիքներ սոցցանցերում
Թույլ տվեք ենթադրություն անել, որ թե՛ընդդիմադիրների, թե՛իշխանությունների պնդումները թերի են. Բաղրամյան պողոտա եկած հազարավոր վրդովված քաղաքացիների հետ այնտեղ են գալիս նաև պարզապես հետաքրքրասեր մարդիկ, մյուս կողմից՝ եթե մարդը գերադասում է ինչ-ինչ պատճառով մնալ տանը, ամենևին չի նշանակում, որ նա սատարում է իշխանություններին։ Ուղղակի թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը գերադասում են ընդհանրապես չխոսել մեր հանրության իրական վիճակից։ Այսինքն` եթե կարելի է այդպես ասել, ինչի՞ց է կազմված հայաստանցին։
Մի անգամ «Le Monde diplomatique» ֆրանսիական պարբերականում դիվանագետներից մեկն այսպես է բնորոշել միջազգային հանրության իրավիճակը. «Ամենուր տիրում է հակասական զգացմունքների մի զարմանալի խառնուրդ՝ անպաշտպանություն, միայնություն, զսպվածություն, անհամաձայնություն, անտարբերություն, անառողջ ուրախություն, երբեմն էլ անկեղծ թշնամանք»։ Կարծես հայաստանյան հասարակության մասին ասված լինի։ Անպաշտպանության և միայնության զգացումը մեզ մոտ ավելի խորացավ, երբ մարդիկ գիտակցեցին, որ համաշխարհային որևէ կառույց, միջազգային որևէ ատյան, այդ թվում` ՄԱԿ-ը, ի զորու չեն կանխելու բռնությունը, առավել ևս՝ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին։
Ու սկսվեցին զսպվածության կոչերը՝ հանկարծ հունից չհանենք լկտիացած հակառակորդին, որպեսզի նոր պատերազմ չհրահրի, հանկարծ չափից դուրս վճռական չբարձրաձայնենք հրաժարականի պահանջը, որպեսզի քաղաքացիական կռիվներ չսկսվեն։ Ահագնացավ լիակատար շփոթվածությունը. նույնիսկ լսելով բազմաթիվ վերլուծաբանների և քաղաքագետների երկարաշունչ ու խելոք բացատրությունները` երկրորդ նախադասությունից արդեն սկսում ես գիտակցել, որ մարդը պարզապես չի հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ նպատակներ ունեն մեր իշխանությունները, դեպի ուր ենք գնում, և ինչով է այս ամենն ավարտվելու։ Ուղղակի ուզում է ապացուցել սեփական «ճշտությունը»։
Առանց բուհ ավարտելու էլ վարչապետ կդառնաք, կամ քննասենյակ մտնելիս ծամոնը չմոռանա՛ք
Գնալով սկսում է ավելի ու ավելի ակնհայտ գերիշխել ամեն ինչի պաթոլոգիկ մերժումը։ Արդեն անհնար է պատասխանել այն հարցին, թե ով և ինչպես կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից։ Չփորձե՛ք հանկարծ որևէ կոնկրետ անուն նշել։ «Ո՞վ… Այդ գործակա՞լը, որը մի քանի պետությունից միլիոններ է ստանում… Ում ուզում ես, առաջարկի՛ր, միայն խնդրում եմ` այդ մարդու անունը չտաս»։ Այսինքն` այն կարգախոսը, որով սկսեցինք 35 տարի առաջ՝ «Պայքար, պայքար մինչև վերջ», սահուն կերպով վերածվեց բոլորովին այլ կարգախոսի՝ «Մերժել, մերժել մինչև վերջ»։
Ահագնացող անտարբերություն։ Առաջ մինչև անցած կիրակի օրը, երբ առևտուր էի անում Սիլաչու շուկայում, առնվազն տասը մարդ մոտենում էր նույն հարցով. «Լավ, բա վերջը ի՞նչ է լինելու»։ Այս կիրակի ոչ ոք չհարցրեց։ Փոխարենը ավելի ու ավելի է զգացվում ֆրանսիական պարբերականի արձանագրած անառողջ ուրախությունը։ «Շատ էլ ճիշտ են անում, որ հարկ են վերցնում խոպանչիներից։ Բա լա՞վ էր, որ քվեարկում էին էս իշխանությունների օգտին, հետո գնում էին ռուսաստաններում փող աշխատելու, մեզ էլ թողնում էին իրենց ընտրած անփորձների, ապաշնորհների ու մեծամիտների քմահաճույքին»։
Էլ չեմ ասում անթաքույց թշնամանքի մասին։ Մեկ-մեկ ֆեյսբուքյան ընկերների կողմից այնպիսի որակումների ես հանդիպում, որ մտածում ես՝ չէ՛, Ստեփանակերտը գրաված հակառակորդը երբեք նման գնահատականների չէր արժանանա։ Չեմ ուզում պնդել, թե միայն այս ամենից է կազմված 2024-ի հայաստանցին, սակայն բոլոր դեպքերում Բերտոլդ Բրեխտը այսպիսի պարզ լուծում էր առաջարկում. «Եթե կառավարությունը դժգոհ է իր ժողովրդից, պետք է լուծարի նրան և իր համար նոր ժողովուրդ ընտրի»։
Հայաստանի իշխանությունը երևի մեծ հաճույքով կօգտվեր գերմանացի դրամատուրգի այս հեգնական խորհրդից և կընտրեր 2018-ի՝ իր համար այնքան շահեկան ժողովրդին։ Միգուցե նույնիսկ մի պահ կմտածեր, թե ինչպես 2018 թվականի ժողովուրդը, որը, Բաղրամյան պողոտայում դիմակայելով ոստիկանությանը, անվերապահորեն սատարում էր թավշյա հեղափոխականներին, այժմ այդ նույն Բաղրամյանում դիմակայելով նույն ոստիկանությանը` պահանջում է այդ նույն թավշյա հեղափոխականների հեռացումը։
Լրահոս
0