https://arm.sputniknews.ru/20240614/arajik-harutjunjany-nakhararnerin-hrahangel-e-belarus-chgnal-zlm-77113454.html
Արայիկ Հարությունյանը նախարարներին «հրահանգել է» Բելառուս չգնալ. ԶԼՄ
Արայիկ Հարությունյանը նախարարներին «հրահանգել է» Բելառուս չգնալ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ չի պատրաստվում այցելել Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է: 14.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-14T11:31+0400
2024-06-14T11:31+0400
2024-06-14T16:03+0400
հայաստան
արայիկ հարությունյան
բելառուս
պաշտոնյա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72853298_0:0:1600:900_1920x0_80_0_0_26c194d71db9fce7ae5e626a9b350392.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարգադրություն է իջեցրել՝ բացառելով պաշտոնական մակարդակով նախարարների որևէ այցելություն Բելառուսի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13–ին ԱԺ–ում հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։Օրաթերթը հրապարակել է Արայիկ Հարությունյանի կարգադրության լուսանկարը ՝ ուղղված պետական մարմինների ղեկավարներին և նախարարներին:Հիշեցնենք, որ Լուկաշենկոն մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։Դրանից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրներից 2–ը մասնակցել են հայերի դեմ պատերազմի նախապատրաստությանը, բայց չէր նշել, թե կոնկրետ որ երկրները։Նիկոլ Փաշինյանն ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72853298_271:0:1471:900_1920x0_80_0_0_f66d9091aea07c5f6942f66296fd053d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արայիկ հարությունյան, բելառուս, պաշտոնյա
հայաստան, արայիկ հարությունյան, բելառուս, պաշտոնյա
Արայիկ Հարությունյանը նախարարներին «հրահանգել է» Բելառուս չգնալ. ԶԼՄ
11:31 14.06.2024 (Թարմացված է: 16:03 14.06.2024) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ չի պատրաստվում այցելել Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարգադրություն է իջեցրել՝ բացառելով պաշտոնական մակարդակով նախարարների որևէ այցելություն Բելառուսի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է
«Ժողովուրդ» օրաթերթը։
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հունիսի 13–ին ԱԺ–ում հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ
Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։
Օրաթերթը հրապարակել է Արայիկ Հարությունյանի կարգադրության լուսանկարը ՝ ուղղված պետական մարմինների ղեկավարներին և նախարարներին:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
Դրանից հետո
Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրներից 2–ը մասնակցել են հայերի դեմ պատերազմի նախապատրաստությանը, բայց չէր նշել, թե կոնկրետ որ երկրները։