00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ առնվազն 2 երկիր մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը. Նիկոլ Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ինքը 4 տարի է` փորձում է ասել հայ ժողովրդին։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից 2–ը մասնակցել են հայերի դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը մեջբերեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` մայիսի 16–ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լուկաշենկոյի խոսքերը. «2020թ. պատերազմից հետո կսկսվի ամենածանր շրջանը, երբ հարկ կլինի վերականգնել ձեր ազատագրած հողերը։ Հիմա եկել է այդ պահը։ Հաղթեցինք ու հիմա պետք է վերականգնենք»։ Պատգամավորը խնդրեց, որ Փաշինյանը մեկնաբանի Բելառուսի նախագահի ասածը։
Ի պատասխան նա ասաց, որ Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ինքը 4 տարի է` փորձում է ասել հայ ժողովրդին, սակայն հասկանալի պատճառներով չի կարողանում ուղիղ ասել, այլ միայն այլաբանորեն է փորձում ձևակերպել։
«2020 թ. 44–օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները։ Ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Նրանք միգուցե իմիտացիա են ստեղծել, թե ուզում են մեզ օգնել կամ իբր մեզ օգնել են, սակայն այդ պատերազմն իրականում ԼՂ–ի մասին չի եղել, քանի որ այդ հարցը նրանք վաղուց իրենք իրենց մեջ փակել են։ Այդ պատերազմը եղել է ՀՀ չակնկալիքների մասին։ Այդ պատերազմի նպատակը եղել է ՀՀ ինքնիշխանության չգոյությունը»,– հայտարարեց նա։
Փաշինյանի խոսքով` 2020 թ. նոյեմբերի 9–ին և դրանից հետո այդ չակնկալիքը չի իրականացել, որից հետո փորձել են 2021 թ. մայիսին, երբ ՀՀ կառավարությունը լուծարված էր, ու ԱԺ–ն հրաժարական էր տվել։
«Հետո փորձել են 2022 թ. սեպտեմբերին, էլի չի ստացվել։ Հետո փորձել են 2023 թ. սեպտեմբերին, էլի չի ստացվել։ Մի հատ էլ փորձեցին 2024 թ. մայիսին 9–ին, էլի չստացվեց ու էլի չի ստացվելու։ Այդ ամենը չի ստացվել նաև սահմանազատման այս գործընթացի շնորհիվ, քանի որ շատ–շատերին մենք զրկել ենք հնարավորությունից 2024 թ. մայիսին 9–ին զուգահեռ սահմանային բախումներ հրահրելուց»,– ընդգծեց Փաշինյանը։
Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները չեն մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին
Վերադառնալով Լուկաշենկոյի խոսքերին` նա հայտարարեց, որ էլի կան մարդիկ, որ նմանատիպ հայտարարություններ պետք է անեն։
Հիշեցնենք` Ադրբեջան կատարած այցի ժամանակ Բելառուսի նախագահը հայտարարել է, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Ալիևին՝ նա ասել է «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել է` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ` չնայած ֆինանսավորման դադարեցմանը. աղբյուր
Լրահոս
0