00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Աբովյան time
On air
18:54
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անօգուտ ֆլիրտ. Մարուքյանը՝ Ուկրաինայի հարցում Հայաստանի գործելաոճի մասին

© Sputnik / Aram Nersesyan Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2024
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչը նախազգուշացնում է, որ սիրախաղ անելով Ուկրաինայի հետ՝ Հայաստանը կարող է հակամարտության կողմ դառնալ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն անօգուտ սիրախաղ է անվանել Հայաստանի մասնակցությունը Բեռլինում կայացած Ուկրաինայի վերականգնման համաժողովին։
Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը տեղի է ունեցել հունիսի 11-12-ը Բեռլինում: Հայաստանը խորհրդաժողովում ներկայացված էր փոխարտգործնախարարի մակարդակով։
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին հայկական պատվիրակության Բուչա այցից հետո. Զախարովա
Խոսելով բեռլինյան կոնֆերանսին Հայաստանի մասնակցության մասին՝ նա նկատեց, որ առաջին հայացքից կարող է թվալ՝ քանի որ Վրաստանը (վարչապետի և արտգործնախարարի մակարդակով) և Ադրբեջանը (արտգործնախարարի մակարդակով) մասնակցում են, ուրեմն մենք էլ պետք է գնանք այնտեղ։ Սակայն նա վստահ է, որ Հայաստանը ոչ մի կապ չունի Ուկրաինայի վերականգնման հետ։ Ընդ որում, նա վստահ է, որ ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ ԵՄ-ից այդ միջոցառմանը Հայաստանի պարտադիր մասնակցության մասին ազդակներ չեն ստացվել: Ըստ Մարուքյանի՝ սա արկածախնդրություն է։
«Ի՞նչն ենք վերականգնում, եթե պատերազմը դեռ չի ավարտվել: Մենք մեր երկիրը եկեք վերականգնենք.150 հազար փախստական ունենք, 200 միլիոն դրամի վնաս է հասցվել Դեբեդ գետի հունից դուրս գալու հետևանքով, մեր երկրի վերականգնմամբ ո՞վ է զբաղվել։ Էդ է, mismanagement է՝ անարդյունավետ կառավարում»,- հայտարարել է քաղաքական գործիչը իր Ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։
Մարուքյանը նկատում է, որ վերջին շրջանում Հայաստանում միտում է նկատվում ամեն քայլափոխի խոսել Ուկրաինայի մասին։ Որոշ քաղաքական գործիչներ և «փորձագետներ» որպես «հաջողության պատմություն» օրինակ են բերում Ուկրաինան։ Եվ Հայաստանի մասնակցությունը Բեռլինի կոնֆերանսին ընդամենը այդ միտման շարունակությունն էր։
Մարուքյանը կարծում է, որՈւկրաինայի վերականգնմանը նվիրված Բեռլինյան կոնֆերանսին մասնակցելու փոխարեն, Հայաստանն ինքը կարող էր կազմակերպել ներքին տեղահանված հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու կամ Սյունիքում, Վայոց Ձորում և Գեղարքունիքում տարածքներ օկուպացրած ադրբեջանական զորքերի դուրսբերման խորհրդաժողով:
Նա նաև անդրադարձել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի այցին ուկրաինական Բուչա:
«Ուկրաինայում Ռուսաստանին մեղադրում են Բուչայում մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Հայաստանը գնացել, քիթը խոթել է Բուչայի մեջ, որ ի՞նչ անի։ Ինչո՞ւ ենք մենք մտնում այս թեմաների մեջ: Այսօր Հայաստանի գյուղատնտեսությունը վարկերի տակ է։ Ինչ-որ մեկը վարկերով ծաղիկներ է աճեցնում և արտահանում Ռուսաստան, իսկ ինչ-որ մեկը ինչ-որ բանով վաստակում է։ Չե՞ք մտածել, որ նման գործողություններով հարվածի տակ եք դնում այդ մարդկանց։ Հայաստանի միջոցով ոսկի էր վաճառվում, դադարեցվել է, ինչո՞ւ, ո՞վ է փակել այդ հնարավորությունը։ Պետք է ուսումնասիրել այդ հարցը և հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, որքան գումարից է զրկվել Հայաստանը»,- նշում է «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը։
Նոր Նորքի թաղապետը արձագանքել է Զախարովայի հայտարարությանը և ՌԴ ԱԳՆ բողոքի նոտային
Քաղաքական գործիչը խորհուրդ է տալիս մտածել, թե ինչպես ստացվեց, որ մենք զրկվեցինք Ռուսաստան ավտոմեքենաների վերարտահանման հնարավորությունից, և կարող է պատահել, որ մենք մեր գործողություններով հարվածում ենք մեր սեփական ժողովրդին, երկրի տնտեսությանը, վարկեր ունեցող քաղաքացիներին։
Լրահոս
0