https://arm.sputniknews.ru/20240609/rd-agn-n-bvoghvoqi-nvota-e-hghel-hh-agn-in-hajkakan-patvirakutjan-bucha-ajcic-hetvo-zakharvova-76856300.html
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին հայկական պատվիրակության Բուչա այցից հետո. Զախարովա
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին հայկական պատվիրակության Բուչա այցից հետո. Զախարովա
Sputnik Արմենիա
Տեր-Մարգարյանի և Կարապետյանի այցն ուկրաինական քաղաք Մոսկվան դիտարկում է որպես պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ: 09.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-09T17:16+0400
2024-06-09T17:16+0400
2024-06-09T19:45+0400
բուչա
ուկրաինա
ռուսաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
դեսպան
վլադիմիր կարապետյան
թաղապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_0:0:3055:1719_1920x0_80_0_0_b97cc04acc044f12a5864daa05e5ba0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի Բուչա կատարած այցից հետո: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է News.ru–ն։Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 31-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը մեկնել էր Ուկրաինա, այնտեղ հանդիպել էր Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին ու Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։ Հայկական պատվիրակությունը դեղորայք էր փոխանցել ուկրաինական կողմի առողջապահական հաստատություններին։«Մտահոգված ենք Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին օգնության փոխանցմամբ և այնտեղ Ռուսաստանի հասցեին արված անթույլատրելի արտահայտություններով»- հայտնել Է Զախարովան։Զախարովան նաև ցավալի է համարել այն փաստը, որ հայկական իշխանությունները համերաշխություն են հայտնում նման հայտարարություններին:Հիշեցնենք` Բուչա քաղաքի սոցիալական ցանցերի պաշտոնական էջում նշված էր, որ Տեր-Մարգարյանն ու Կարապետյանը հանդիպում են ունեցել քաղաքապետի հետ: Քննարկվել են ուկրաինական քաղաքի և Երևանի վարչական շրջանի միջև համագործակցության հնարավորությունները:«Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ։ Նրանք մարտի դաշտում պաշտպանում են իրենց ազատությունն ու անկախությունը։ Երևան քաղաքը և Նոր Նորք վարչական շրջանը մշտապես աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»,– ասել էր Նոր– Նորքի քաղաքապետը` ըստ այդ հաղորդագրության։Հայկական կողմի մամուլի հաղորդագրության մեջ սակայն նման հայտարարություն չի եղել։ՌԴ–ն ՀՀ պատգամավորներին կոչ է անում Բուչայի վերաբերյալ ցուցակ ներկայացնել
բուչա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_241:0:2972:2048_1920x0_80_0_0_9d59423c2d58d76dd6439e154e447278.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բուչա, ուկրաինա, ռուսաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, դեսպան, վլադիմիր կարապետյան, թաղապետ
բուչա, ուկրաինա, ռուսաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, դեսպան, վլադիմիր կարապետյան, թաղապետ
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին հայկական պատվիրակության Բուչա այցից հետո. Զախարովա
17:16 09.06.2024 (Թարմացված է: 19:45 09.06.2024) Տեր-Մարգարյանի և Կարապետյանի այցն ուկրաինական քաղաք Մոսկվան դիտարկում է որպես պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի Բուչա կատարած այցից հետո: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է
News.ru–ն։
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, Մոսկվան ոչ բարեկամական քայլ է որակում Հայաստանի ներկայացուցիչների այցը Ուկրաինական այդ քաղաք, ինչպես նաև անթույլատրելի արտահայտությունները Ռուսաստանի հասցեին և Կիևին մարդասիրական օգնություն տրամադրելը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 31-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը մեկնել էր Ուկրաինա, այնտեղ հանդիպել էր Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին ու Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։ Հայկական պատվիրակությունը դեղորայք էր փոխանցել ուկրաինական կողմի առողջապահական հաստատություններին։
«Մտահոգված ենք Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին օգնության փոխանցմամբ և այնտեղ Ռուսաստանի հասցեին արված անթույլատրելի արտահայտություններով»- հայտնել Է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» արևմտամետ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համակիրն է, ուստի նրա արձագանքը միանգամայն բացատրելի է։
Զախարովան նաև ցավալի է համարել այն փաստը, որ հայկական իշխանությունները համերաշխություն են հայտնում նման հայտարարություններին:
Հիշեցնենք` Բուչա քաղաքի սոցիալական ցանցերի պաշտոնական էջում նշված էր, որ Տեր-Մարգարյանն ու Կարապետյանը հանդիպում են ունեցել քաղաքապետի հետ: Քննարկվել են ուկրաինական քաղաքի և Երևանի վարչական շրջանի միջև համագործակցության հնարավորությունները:
«Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ։ Նրանք մարտի դաշտում պաշտպանում են իրենց ազատությունն ու անկախությունը։ Երևան քաղաքը և Նոր Նորք վարչական շրջանը մշտապես աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»,– ասել էր Նոր– Նորքի քաղաքապետը` ըստ այդ հաղորդագրության։
Հայկական կողմի մամուլի հաղորդագրության մեջ սակայն նման հայտարարություն չի եղել։