00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունն արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ․ Ալեն Սիմոնյան

© SputnikԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2024
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով՝ ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ խստիվ օրենքի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի –Sputnik. Բաղրամյան փողոցում ոստիկանությունն արդարացիորեն սկսել է կիրառել լուսաձայնային նռնակներ։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ոստիկանների կողմից ցուցարարներ նկատմամբ բիրտ ուժի կիրառման վերաբերյալ ընդդիմադիրների մեկնաբանություններին։

«Բագրատ Գալստանյանը դրսում հայտարարեց, որ մենք այստեղ իրար ծեծում ենք, փառք Աստծո, նման բան տեղի չի ունեցել, և ուղղորդեց մարդկանց գրոհել ոստիկաններին։ Դրանից հետո սկսեցին Սիրահարների այգու միջոցով ներխուժել ոստիկանական պատնեշներից ներս, որից հետո ոստիկանությունն արդարացիորեն սկսել է կիրառել լուսաձայնային նռնակներ»,- հայտարարեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ դրսում գտնվող «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության երկու անդամներ ուղղորդում են մարդկանց։
Նա նաև առաջարկեց, որ բոլոր պատգամավորները հանեն իրենց հարցերը, որ նիստը դադարեցվի։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հերթով հանում են իրենց հարցերը, ընդդիմադիրները շարունակում են հարցեր ուղղել վարչապետին, ելույթներ ունենալով՝ անդրադառնալով այն իրավիճակին, որն այս պահին Ազգային ժողովի մոտ է։
«Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը վարչապետին ցույց տվեց, թե ինչ վնասվածք է ստացել ցուցարարներից մեկը ոստիկանության կիրառած հատուկ միջոցների հետևանքով։ Նրա լուսանկարում քաղաքացին ձեռքի հատվածում լուրջ վնասվածք է ստացել։
«Քաղաքական ուժը, որ դիվիդենտ է հավաքել մարտի 1 գոռալով՝ հենց հիմա ապօրինի ուժ է կիրառում իր քաղաքացիների նկատմամբ, այն քաղաքացիների նկատմամբ, որոնց առաջ բացել էր դարպասները»,- ասաց Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանի խոսքով՝ ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ խստիվ օրենքի շրջանակներում։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը։ Այս պահին իրավիճակը լարված է։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է նետել ցուցարարաների ուղղությամբ, տուժածներ կան։
Լրահոս
0