00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանազատման գործընթացում կա շատ մեծ թյուրըմբռնում. Նիկոլ Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanԿիրանց
Կիրանց - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2024
Կիրանց
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ բանակցությունների սեղանից երբեք չի հանվել ու չի հանվելու Հայաստանի 32+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանի ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել ու չի զիջվելու, ոչ մի միլիմետր սակարկման ենթակա չէ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` սահմանազատման գործընթացում կա շատ մեծ թյուրըմբռնում ու թյուրընկալում։
«Դուք ասում եք` Ադրբեջանը պահանջեց, բայց դա հավասարապես մեր կառավարության նախաձեռնությունն է նույնպես։ Ինչո՞ւ։ Արձանագրելու համար ՀՀ ինքնիշխան տարածքը, և ես դա ասել եմ, եթե ոչ շատ ուղիղ, ապա անդրադարձել եմ գոնե»,– ասաց վարչապետը։
Փաշինյանը վստահեցրեց, որ բանակցությունների սեղանից երբեք չի հանվել ու չի հանվելու Հայաստանի 32+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը։
«Սեղանին դրված է հետևյալը՝ հիմա սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով, ու դրա հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը։ Որտե՞ղ պետք է շարունակվի սահմանազատումը։ Պետք է ձևավորվի կոնսենսուս։ Համատեղ որոշումով էլ կշարունակվի սահմանազատումը»,- ասաց նա։
Վարչապետը պնդեց, որ Ոսկեպարի, Կիրանցի ու մյուս գյուղերի անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցը հենց սահմանազատված սահմանն է։
Նա նշեց, որ գործընթացը սկսելուց առաջ հանդիպել է բնակիչների հետ, ու նրանց կարծիքը նույնպես հաշվի է առնվել։
«Չեմ կարող ասել` իրենք ինչ հարց բարձրացրել են, լուծել ենք, բայց այս հարցում էականորեն հաշվի են առնվել նրանց կարիքը։ Պայմանական 5 հարց բարձրացրել են, 3-ը լուծել ենք»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Լրահոս
0