00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2023–ին 1 շնչին բաժին ընկնող միջին հարկի ցուցանիշը կազմել է մոտ 750 000 դրամ. Հովհաննիսյան

© Photo : official site of the Prime Minister of RAՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2024
Բաժանորդագրվել
Ըստ Հովհաննիսյանի՝ հարկ վճարելուց խուսափելն ուղիղ իմաստով նշանակում է գողանալ հանրային բարիքը, իսկ լայն իմաստով` վնասել տնտեսական գործունեություն իրականացնող մյուս քաղաքացիների ոգևորությունն ու շարժառիթները։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. 2023 թվականին Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող միջին հարկի ցուցանիշը կազմել է գրեթե 750 հազար դրամ: Այս մասին ՀՀ 2023 թ–ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԺ–ում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Համեմատության համար նշեմ, որ 5 տարի առաջ մեկ շնչին բաժին ընկնող հարկի ցուցանիշը կազմում էր 424 հազար դրամ, իսկ 10 տարի առաջ՝ 331 հազար դրամ: Նշված ցուցանիշները ոգևորվելու և հպարտանալու տեղիք են տալիս: Եվ սա է հիմնավորումը, որ մենք դարձել ենք ավելի հարուստ, ավելի արտադրողական և ավելի մրցունակ մի կողմից, մյուս կողմից` հարկման համակարգում փորձում ենք հնարավորինս արդարացի և հավասար բաշխում իրականացնել, ինչպես նաև հարկման տարբեր համակարգերի միջև համադրելի և արդարացի հարկային բեռ սահմանելու ուղղությամբ էական աշխատանքներ ենք իրականացնում»,–ասաց Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց՝ հարկեր վճարելը ոչ միայն ֆինանսական կարիքները բավարարելուն կամ երկրի կառուցման գործում քաղաքացիների մասնակցության չափի մեծացմանն է ուղղված, այլ նաև սոցիալ–տնտեսական արդարության վերականգնման նպատակ է հետապնդում:
Հարկային արտոնությունները ՀՀ-ի վրա 1,74 մլրդ դոլար են նստում, կվերանայենք դրանք. նախարար
Ըստ Հովհաննիսյանի՝ հարկ վճարելուց խուսափելն ուղիղ իմաստով նշանակում է գողանալ հանրային բարիքը, լայն իմաստով` վնասել տնտեսական գործունեություն իրականացնող մյուս քաղաքացիների ոգևորությունն ու շարժառիթները, էլ ավելի լայն իմաստով էլ խոչընդոտում է արդարության իրագործմանը և հավասար հնարավորություններ ունենալու կենսական նախապայմանին:
«Հարկերից խուսափող տնտեսվարողը ոչ պակաս մեղավոր է կոռումպացված պետական աշխատողից: Եվ քանի որ մենք խիստ պայքար ենք մղում պետական համակարգում կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ, խստացնում ենք նաև հարկերից խուսափելու համար սահմանված պատժի մեխանիզմները»,–ասաց նախարարը:
Նա հավելեց, որ Հայաստանի 2023 թվականի բյուջեի եկամուտների 94.2 տոկոսը ձևավորվել է քաղաքացիների և բիզնեսների կողմից վճարված հարկերի և տուրքերի միջոցով և ավելի է եղել նախորդ տարվա ցուցանիշից 0.7 տոկոսային կետով:
Հարկային արտոնությունները նպաստել են ՀՀ–ում շինարարության ոլորտի ակտիվությանը
Լրահոս
0