00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլուխ կգա՞ գլխի վերապատվաստումը. ամերիկյան ընկերությունը խոստանում է իրականացնել գաղափարը

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցԲժիշկներ
Բժիշկներ - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2024
Բժիշկներ
Բաժանորդագրվել
Ուզո՞ւմ եք փոխել ձեր գլուխը, ավելի ճիշտ՝ վերապատվաստել այն նոր մարմնի վրա. «BrainBridge» ամերիկյան ընկերությունը, որը զբաղվում է նեյրոկենսաբանական և կենսաբժշկական հետազոտություններով, խոստանում է իրականություն դարձնել ձեր ցանկությունը արդեն 10 տարուց։ Ընկերության մասնագետները պնդում են, որ տեսականորեն ուղեղը կարող է բնականոն գործել հարյուրամյակներ շարունակ։
Խնդիրն ընդամենը այն է, որ մարդու մարմինն ի վիճակի չէ աշխատել այդքան երկար, բայց եթե հնարավոր լինի փոխարինել այն շատ ավելի երիտասարդ և առողջ մարմնով, կյանքի տևողությունը միանգամից կտրուկ կաճի։
«BrainBridge»-ը խոստովանում է, որ առայժմ ընդամենը մշակել է գլխի վերապատվաստման հեղափոխական հայեցակարգը, ըստ որի` վիրահատությունը պետք է իրականացվի միայն արհեստական բանականության և ռոբոտային սարքավորումների միջոցով, ինչը կբացառի մարդու միջամտությունը։ Կօգտագործվեն այն մարդկանց մարմինները, որոնց ուղեղը այս կամ այն պատճառով դադարել է գործել և վերականգնման ենթակա չէ։ Այժմ ընկերությունը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, մասնագետների է հրավիրում, իսկ սարքավորումների ողջ համակարգը վերջնականապես պատրաստ կլինի 6 տարուց։ Իհարկե, որոշ ժամանակ կպահանջվի նաև այդ համակարգի փորձարկման համար։
Ամերիկյան պարադոքս. կարո՞ղ է արդյոք Դոնալդ Թրամփը սափրել ինքն իրեն
Թույլ տվեք մանրամասն չանդրադառնալ գլխի վերապատվաստման գործընթացին, որն ամենայն մանրամասնությամբ նկարագրել են որոշ պարբերականներ։ Ասեմ միայն, որ վիրահատությունից հետո պացիենտին տեղափոխում են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ նա կոմայի մեջ է մնում մոտ 4 շաբաթ։ Այդ ժամանակն անհրաժեշտ է ողնուղեղի աշխատանքը վերականգնելու համար։ Դա ամենապատասխանատու ժամանակաշրջանն է, որովհետև եթե ողնուղեղը չգործի, և մարմինը զրկվի շարժվելու ունակությունից, ծագելու է շատ բարդ, սկզբունքային, ինչ-որ տեղ նաև փիլիսոփայական հարցը՝ իսկ արժե՞ր արդյոք երկարացնել գլխուղեղի կյանքը, եթե այդ կյանքը դուք ստիպված կլինեք անցկացնել լրիվ անշարժ վիճակում։
Դեռ 100 տարի առաջ, երբ լույս տեսավ ռուս ֆանտաստ գրող Ալեքսանդր Բելյաևի «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» հանրահայտ վեպը, որի մասին հիացմունքով է արտահայտվել ֆանտաստիկ ժանրի դասական Հերբերտ Ուելսը, Խորհրդային Միությունում որոշ գրաքննադատներ մեղադրեցին Բելյաևին, թե նրա ստեղծագործությունը որևէ գիտական հիմք չունի։ Այս մեղադրանքը որքան անհեթեթ էր՝ գիտական հիմք պահանջել ֆանտաստ գրողից, այնքան էլ հիմնազուրկ, որովհետև արդեն այն ժամանակ որոշ գիտնականներ գիտափորձեր էին անում կենդանիների, մասնավորապես շների վրա։ 1908 թվականին ամերիկացի Չարլզ Գաթրին և ֆրանսիացի Ալեքսիս Քարելը, որը, ի դեպ, հետագայում Նոբելյան մրցանակի արժանացավ, փորձեցին պատվաստել մի շան գլուխը մյուսին. երկգլխանի շունն ապրեց ընդամենը մի քանի ժամ։
Արդեն նոր ժամանակներում՝ մոտ կես դար առաջ, վերապատվաստման հարյուրավոր փորձեր է իրականացրել ամերիկացի նեյրովիրաբույժ Ռոբերտ Ուայթը, սակայն կենդանիները 36 ժամից ավելի չեն ապրել։ Պատճառը նույնն է՝ ողնուղեղի աշխատանքը չի վերականգնվել։ Ու մինչև հիմա էլ հայտնի չէ որևէ եղանակ, որը 100 տոկոսով կերաշխավորի այդ պրոբլեմի լուծումը։
Ճիշտ է` իտալացի գիտնական Սերջիո Կանավերոն տարիներ առաջ հայտարարեց, որ իրեն հաջողվել է գտնել նյարդերի ռեգեներացիայի բանալին, իսկ ռուս ծրագրավորող Վալերի Սպիրոդոնովը, որը գամված էր հաշմանդամի սայլակին, համաձայնեց, որ իր վրա փորձարկեն նոր մեթոդը։ Բայց վիրահատությունը մի քանի անգամ հետաձգվեց և ընդհանրապես չկայացավ։ Ու չնայած դրական արդյունք այդպես էլ չարձանագրվեց, բազմաթիվ գիտնականներ համոզված են, որ Կանավերոյի գիտական մշակումները հեռանկարային են։ Ի դեպ, հենց իտալացու հայտնագործած եղանակն է մտադիր օգտագործել «BrainBridge»-ը։
7 Շեքսպիրների առեղծվածը. արդյոք հենց նա՞ է գրել «Օթելլոն» ու «Մակբեթը», «Ռոմեո և Ջուլիետը»
Իհարկե, շատերը խիստ կասկածում են, որ այդ ընկերությանը կհաջողվի արդեն տասը տարուց գլխի վերապատվաստում իրականացնել։ Բրիտանացի նեյրոկենսաբան, Քարդիֆի համալսարանի հոգեբանության դպրոցի պատվավոր դասախոս Դին Բերնեթը միանշանակ պնդում է. ««BrainBridge»-ի ասածը կա՛մ կատակ է, կա՛մ բիզնեսմեններից փող պոկելու փորձ, չէ՞ որ մեծահարուստներից շատ-շատերն են երազում տեղափոխել սեփական ուղեղը երիտասարդ ու առողջ մարմնի մեջ ու վայելել այն բոլոր հաճույքները, որոնք ժամանակին իրենց հասու չէին, որովհետև փող չունեին։ Հիմա փող ունեն, առողջություն չունեն»։
Ինչևէ, ապրենք հույսով, որ դեռ կտեսնենք այն օրը, երբ առողջ ու երկար կյանք ունենալու համար բավական կլինի պարզապես տեղափոխել մարդու գլուխը երիտասարդ մարմնի վրա։ Թե չէ մինչև հիմա, ինչպես արդարացիորեն փաստել է Մարկ Տվենը, առողջ մնալու ընդամենը մի ձև կա՝ ուտել այն, ինչ ձեզ ամենևին դուր չի գալիս, խմել այն, ինչ ձեզ ամենևին դուր չի գալիս, և անել այն, ինչ ձեզ ամենևին դուր չի գալիս»։
Լրահոս
0