00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղը կարևոր օր է. Բագրատ սրբազանը Բաղրամյան պողոտայում ամփոփեց օրը և հայտնեց անելիքները

© Sputnik / Aram NersesyanԲագրատ սրբազանը
Բագրատ սրբազանը - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2024
Բաժանորդագրվել
Նա շեշտեց՝ վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք ունենք։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը Բաղրամյան պողոտայում արդեն 3-րդ օրը հավաքված քաղաքացիների հետ ամփոփեց օրը և վստահեցրեց` հունիսի 12-ին չափազանց կարևոր օր է լինելու։
Նշենք, որ ինչպես ամեն օր, այսօր էլ Բաղրամյանում գտնվող երիտասարդները ազգագրական պարերով դիմավորեցին սրբազանին։
«Վաղը մեզ համար չափազանց կարևոր օր է։ Շատ հաստատուն կերպով այս մարդկանց (ցույց տալով ԱԺ շենքի կողմը – խմբ.) պետք է գործազուրկ դարձնենք։ Իրենք պետք է հասկանան` աղետ է բերում իրենց աշխատանքը, ինչպես նաև մահ և դժբախտություն։ Պետք է նրանց գործի գնալը դադարեցվի։ Վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք ունենք։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխության կարիք են տեսնում` ներկա եղեք այստեղ` վերջնական ու վճռական խոսք ասելու այս մարդկանց»,– ասաց Բագրատ սրբազանը։
Նա հիշեցրեց` հունիսի 12-ին Մոնթե Մելքոնյանի նահատակության օրն է, որը շատ խորհրդանշական օր է։
Նա վստահ է` ժողովրդի անտրտունջ պայքարն անխուսափելիորեն տանելու է դեպի հաղթանակ։
«Մեզ համար այս շարժումն ավելին է, քան մեկին հանելն ու մի կողմ դնելը` իր բոլոր շոշափուկներով հանդերձ։ Սա ավելին է, մեր արժեքների, հավաքական գոյության, երազների ու ձգտումների մասին է, ու այս մարդիկ դա չեն հասկանում։ Այս մարդիկ միայն ատելություն, թշնամություն, սարսափ ու սուտ են լցնում մեր կյանքում։ ԱԺ ամբիոնը դարձրել են ստի խողովակ ու քարոզչամեքենա։ Պետք է լուծումը գտնենք, որ այս մարդիկ հեռանան անցնցում ու խաղաղ»,– նշեց շարժման առաջնորդը։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ընդդիմադիր պատգամավորներին էլ սրբազանը հորդորեց հունիսի 11-ին` ժամը 16։30-ին, նիստ նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով։ Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և գիշերեցին այնտեղ։ Բաղրամյան–Դեմիրճյան–Սիլվա Կապուտիկյան խաչմերուկն այս պահին փակ է, նաև վրաններ են տեղադրված։
Լրահոս
0