00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամբողջ կյանքում մարտի 1-ի մասին եք ասել, հիմա նույնն եք ուզում իրականացնել․ Աննա Գրիգորյան

© Sputnik / Aram NersesyanԱննա Գրիգորյան
Աննա Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2024
Աննա Գրիգորյան
Բաժանորդագրվել
Պատգամավորը ՀՀ վարչապետին առաջարկեց ընդունել Բագրատ սրբազանի առաջարկը, բացել ոստիկանական պատնեշն ու հանդիպել նրա հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հորդորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զանգահարել ներքին գործերի նախարարին և ասել՝ դադարեցնել ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ։
«Ձեր վարած քաղաքականության հետևանքով մեր սահմանների ամբողջ երկայնքով արյուն է թափվել։ Հենց հիմա զանգեք ՆԳ նախարարին ու ասեք՝ դադարեցնի ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ, Երևանում ոչ մի կաթիլ արյուն չպետք է թափվի։ Դուք կորցրել եք Ձեր լեգիտիմությունը, Ձեր միակ հենարանը ոստիկանական ուժն է, բերետը և ժողովրդի վրա կիրառվող ուժը։ Ձեր ամբողջ կյանքը մարտի 1-ի մասին եք խոսել, հիմա նույնն եք ուզում իրականացնել, դադարեցրեք սա»,- հայտարարեց Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զանգել է ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին։
«Նրանք ինձ զեկուցեցին իրադրությունը։ Ըստ էության, պարոն Սիմոնյանը ներկայացրեց ամբիոնից՝ ինչ է տեղի ունեցել։ Կարծում եմ՝ ավելի մանրամասն մենք կծանոթանանք իրադրությանը, կարծում եմ՝ այդ գնահատականները տեղին չեն»,- արձագանքեց Փաշինյանը։
Գրիգորյանը հորդորեց Նիկոլ Փաշինյանին համաձայնել ու հանդիպել Բագրատ սրբազանի հետ։
«Բագրատ սրբազանն ասում է՝ բացեք պատնեշը, ես առաջ եմ գալիս։ Դուք հազարավոր զորքով էնտեղ կանգնեք, ինքն առաջ է գալիս, գնացեք, խոսեք։ Այն տրամադրությունները, որ այսօր կա Հայաստանում, պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով»,- ասաց Գրիգորյանը։
ԱԺ–ի մոտ լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով մի տղամարդ լուրջ վնասվածք է ստացել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց պատգամավորի առաջարկին. «Ինչպե՞ս է հնարավոր գալ ու ասել՝ բացեք դռները, ես մտնում եմ Ազգային ժողով, մտնում եմ վիրահատության սենյակ»։
Աննա Գրիգորյանը հիշեցրեց, որ քիչ առաջ իր գործընկեր Քրիստինե Վարդանյանը կտրված ձեռքով մարդու լուսանկարն էր ցույց տալիս, որը դաստակը կորցրել է ոստիկանության գործողություններից հետևանքով։
«Կա՞ տենց բան»,- հարցրեց Փաշինյանը։
«2008թ․ փառավորվում էիք, երբ ցուցարարն էր ոստիկանին խփում, հիմա փառավորվում եք, որ ոստիկանն է ցուցարարին ծեծում ու բռնություն ենթարկում։ Դա նորմա՞լ է Ձեզ համար, բա՞վ չէր այն արյունը, որ թափվել է սահմանների երկայնքով։ Նորից եմ Ձեզ հորդորում, զանգեք ու ասեք, որ դադարեցնեն բիրտ ուժի կիրառումը»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը։ Քիչ առաջ իրավիճակը կտրուկ լարվեց։ Ոստիկանությունը սկսեց լուսաձայնային նռնակներ նետել ցուցարարաների ուղղությամբ, տուժածներ կան։
Լրահոս
0