https://arm.sputniknews.ru/20240611/shghtajvov-u-aghbamannervov-pakvats-pvoghvocner-erevanum-versksvel-en-bvoghvoqi-akcianery-76939038.html
Շղթայով ու աղբամաններով փակված փողոցներ. Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները
Շղթայով ու աղբամաններով փակված փողոցներ. Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները
Sputnik Արմենիա
Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել։ 11.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-11T10:22+0400
2024-06-11T10:22+0400
2024-06-11T10:32+0400
հայաստան
«տավուշը հանուն հայրենիքի»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66455462_0:245:1333:995_1920x0_80_0_0_39a8e19494879497d887352c383acaa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները վերսկսել են բողոքի ու իրազեկման ակցիաները։ Ինչպես հայտնում է «Ազգային ճակատ» Telegram–յան ալիքը, վաղ առավոտյան քաղաքացիները շղթայով փակել են Երևանի Մյասնիկյան պողոտան։Իսկ ոմանք ակցիա են արել Վարդանանց փողոցում` ճանապարհը փակելով աղբամաններով։Երիտասարդներն անհնազանդության ակցիա են արել նաև Տիգրան Մեծի պողոտայում։Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ընդդիմադիր պատգամավորներին էլ սրբազանը հորդորեց հունիսի 11-ին` ժամը 16։30-ին, նիստ նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով։ԱԺ խորհուրդը մերժեց հունիսի 11-ին արտահերթ նիստ անցկացնելու միջնորդությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կառավարության հրաժարականի ուղերձով ԱԺ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։Շարժման առաջնորդ հունիսի 10-ին հայտարարեց, որ իրենք չափազանց կարևոր անելիք ունեն հունիսի 12-ին, բայց թե ինչ է տեղի ունենալու այդ օրը, չցանկացավ ասել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66455462_0:0:1333:1000_1920x0_80_0_0_0c7277853cdb2a35b3052f93438dd984.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «տավուշը հանուն հայրենիքի»
հայաստան, «տավուշը հանուն հայրենիքի»
Շղթայով ու աղբամաններով փակված փողոցներ. Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները
10:22 11.06.2024 (Թարմացված է: 10:32 11.06.2024) Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները վերսկսել են բողոքի ու իրազեկման ակցիաները։ Ինչպես հայտնում է «Ազգային ճակատ» Telegram–յան ալիքը, վաղ առավոտյան քաղաքացիները շղթայով փակել են Երևանի Մյասնիկյան պողոտան։
Իսկ ոմանք ակցիա են արել Վարդանանց փողոցում` ճանապարհը փակելով աղբամաններով։
Երիտասարդներն անհնազանդության ակցիա են արել նաև Տիգրան Մեծի պողոտայում։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ
հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ընդդիմադիր պատգամավորներին էլ սրբազանը հորդորեց հունիսի 11-ին` ժամը 16։30-ին, նիստ նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով։
ԱԺ խորհուրդը մերժեց հունիսի 11-ին արտահերթ նիստ անցկացնելու միջնորդությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կառավարության հրաժարականի
ուղերձով ԱԺ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։
Շարժման առաջնորդ հունիսի 10-ին հայտարարեց, որ իրենք չափազանց կարևոր անելիք ունեն հունիսի 12-ին, բայց թե ինչ է տեղի ունենալու այդ օրը, չցանկացավ ասել։