00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիշերը մնալու ենք այստեղ․ Բագրատ սրբազանը` առաջիկա ծրագրերի մասին

© Sputnik / Aram NersesyanԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2024
Բագրատ սրբազան
Բաժանորդագրվել
Շարժման առաջնորդը բոլորին հրավիրեց հունիսի 12-ին հավաքվել Բաղրամյան փողոցում, որովհետև լրանում է նախապես հայտարարված 96 ժամը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր ևս գիշերելու են Բաղրամյան պողոտայում։ Ազգային ժողովի մոտ հանրահավաքի ժամանակ այդ մասին ասաց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ վաղն առավոտից տարբեր վայրերում ոչ կենտրոնացված գործողություններ են արվելու։
«Ասել ենք 96 ժամ ու այդ 96 ժամի մեջ էլ կտեղավորվենք։ Վաղն առավոտից տարբեր վայրերում տարբեր գործողություններ տեղի կունենան, իսկ այսօր գիշերը մեծ թվով մարդկանցով կմնանք այստեղ»,- ասաց Բագրատ սրբազանը։
Ինչպես սրբազանն է ձևակերպում, ժողովրդի կամքն իշխանություններին պարտադրելու համար հայտարարված 96 ժամը լրանում է հունիսի 12-ին։ Նա շեշտեց՝ չափազանց կարևոր է, որ այդ օրը շատ մարդ լինի Բաղրամյան փողոցում։ Հրավիրեց բոլորին հունիսի 12-ին 15։00-ից սկսած հավաքվել Ազգային ժողովի մոտ։
«Ամսի 12-ին մենք չափազանց կարևոր անելիք ունենք»,- ասաց շարժման առաջնորդը։
Բագրատ սրբազանն ընդգծեց՝ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու, բայց թե ինչ է տեղի ունենալու, չցանկացավ հայտնել։
«Արդեն իսկ չասած տեսել եք, թե ինչ է կատարվում, ուր մնաց, որ ասենք։ Հիմա տեղեկություններ ունենք՝ փշալարեր են բերել, Ֆրանսիայի հրապարակում ջրցան մեքենաներ են կանգնեցրել, դեռ չասած այդ վիճակն է, պատկերացնու՞մ եք` ասելուց ինչ կլինի»,- նշեց նա։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ընդդիմադիր պատգամավորներին էլ սրբազանը հորդորեց հունիսի 11-ին` ժամը 16։30-ին, նիստ նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով։ Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և գիշերեցին այնտեղ։ Բաղրամյան–Դեմիրճյան–Սիլվա Կապուտիկյան խաչմերուկն այս պահին փակ է, նաև վրաններ են տեղադրված։
Արտահերթ նիստ չի լինի. ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը
Լրահոս
0