https://arm.sputniknews.ru/20240611/jermuki-mvot-selavajin-hvosq-e-eghel-tshanaparhy-dardzel-e-anancaneli-ngn-76975177.html
Ջերմուկի մոտ սելավային հոսք է եղել, ճանապարհը դարձել է անանցանելի. ՆԳՆ
Ջերմուկի մոտ սելավային հոսք է եղել, ճանապարհը դարձել է անանցանելի. ՆԳՆ
Sputnik Արմենիա
Փրկարարները սահմանազատել են տարածքը։ 11.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-11T18:50+0400
2024-06-11T18:50+0400
2024-06-11T18:50+0400
վայոց ձոր
սելավաջրեր
ճանապարհ
ներքին գործերի նախարարություն (նգն)
հեղեղում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0b/76973802_102:0:1178:605_1920x0_80_0_0_6555ec12ac13ae0f199a66206cd6d506.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հորդառատ անձրևների պատճառով սելավային հոսք է եղել Վայոց Ձորի ճանապարհներից մկում, այն դարձել է անանցանելի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։Տեղում պարզվել է, որ Հ-43 ավտոճանապարհի 11-րդ կմ-ին (Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ՝ հին ավտոճանապարհ) հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել սելավային հոսք (հողային զանգվածը մոտ 20 խմ)․ ավտոճանապարհը դարձել է անանցանելի։Տարածքի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է սելավային հոսքից մասամբ փակված ևս 2 հատված (համապատասխանաբար մոտ 5 և 7 խմ)։ՆԳՆ–ից հայտնում են, որ մաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ինժեներական տեխնիկա։Փրկարարները սահմանազատել են տարածքը։Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0b/76973802_237:0:1044:605_1920x0_80_0_0_b791ae4f905e4984b7188dab09e8b9e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վայոց ձոր, սելավաջրեր, ճանապարհ, ներքին գործերի նախարարություն (նգն), հեղեղում
վայոց ձոր, սելավաջրեր, ճանապարհ, ներքին գործերի նախարարություն (նգն), հեղեղում
Ջերմուկի մոտ սելավային հոսք է եղել, ճանապարհը դարձել է անանցանելի. ՆԳՆ
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հորդառատ անձրևների պատճառով սելավային հոսք է եղել Վայոց Ձորի ճանապարհներից մկում, այն դարձել է անանցանելի։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Հունիսի 11-ին` ժամը 15։01-ին, Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է օգնություն»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Տեղում պարզվել է, որ Հ-43 ավտոճանապարհի 11-րդ կմ-ին (Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ՝ հին ավտոճանապարհ) հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել սելավային հոսք (հողային զանգվածը մոտ 20 խմ)․ ավտոճանապարհը դարձել է անանցանելի։
Տարածքի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է սելավային հոսքից մասամբ փակված ևս 2 հատված (համապատասխանաբար մոտ 5 և 7 խմ)։
ՆԳՆ–ից հայտնում են, որ մաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ինժեներական տեխնիկա։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։