https://arm.sputniknews.ru/20230824/sjuniqum-karucvvogh-khvot-vorvotan-tshanaparhi-mi-masy-selavi-tak-e-mnacel-64797773.html
Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել
Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել
Sputnik Արմենիա
Սա արդեն երրորդ փլուզումն է ճանապարհին, որի վերակառուցման ու շահագործման անհրաժեշտությունն առաջացել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի վերահսկողությունն Ադրբեջանին... 24.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-24T08:55+0400
2023-08-24T08:55+0400
2023-08-24T08:55+0400
որոտան
սյունիք
ճանապարհ
սելավաջրեր
խոտ գյուղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/17/64781346_0:84:1600:984_1920x0_80_0_0_e6e6e874d6f2c5407ce79fb03b39ab69.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Դավիթ Գալստյան. Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը հուլիսի վերջին սելավի տակ է մնացել: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։Պարզվել է, որ հորդառատ անձրևներից հետո փլուզում է գրանցվել. ժայռաքարը փլվել է ճանապարհի վրա, ինչի հետևանքով ճանապարհի որոշ հատվածներ տուժել են: Մի հատվածը պարզապես ջրի հետ հոսել, գնացել է, մյուսները՝ արգելափակվել։Փլուզումը տեղի է ունեցել գիշերը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։Արդյունքում Որոտան գյուղի, ինչպես նաև Բարձրավանի և Շուռնուխի բնակիչները երկու շաբաթվա ընթացքում ստիպված են եղել շրջանցիկ ճանապարհներն օգտագործել Գորիս հասնելու համար:Շինարարները ստիպված են եղել տուժած հատվածներից մեկում ժայռը կտրել (ճանապարհը նախկին մակարդակից իջել է) և այդտեղ հողաթումբ պատրաստել։ Մնացած հատվածները մասամբ մաքրվել են քարերից և հողից։Ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է, սակայն նոր փլուզումների վտանգ կա։Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն առաջացել էր Ադրբեջանի ներկայացուցիչների` Գորիս-Կապան մայրուղին փակելուց հետո: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։Դրա հետ մեկտեղ Խոտ-Որոտան ճանապարհին երկու անգամ փլուզում է գրանցվել, որից հետո շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել է։ Մանրամասներին և լուսանկարներին կարող եք ծանոթանալ՝ կարդալով մեր նախորդ նյութը:
որոտան
սյունիք
խոտ գյուղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/17/64781346_88:0:1512:1068_1920x0_80_0_0_c6cb4de65f0ef953b42038c487116499.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
որոտան, սյունիք, ճանապարհ, սելավաջրեր, խոտ գյուղ
որոտան, սյունիք, ճանապարհ, սելավաջրեր, խոտ գյուղ
Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել
Սա արդեն երրորդ փլուզումն է ճանապարհին, որի վերակառուցման ու շահագործման անհրաժեշտությունն առաջացել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի վերահսկողությունն Ադրբեջանին հանձնելուց հետո:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Դավիթ Գալստյան. Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը հուլիսի վերջին սելավի տակ է մնացել: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։
Պարզվել է, որ հորդառատ անձրևներից հետո փլուզում է գրանցվել. ժայռաքարը փլվել է ճանապարհի վրա, ինչի հետևանքով ճանապարհի որոշ հատվածներ տուժել են: Մի հատվածը պարզապես ջրի հետ հոսել, գնացել է, մյուսները՝ արգելափակվել։
Փլուզումը տեղի է ունեցել գիշերը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Արդյունքում Որոտան գյուղի, ինչպես նաև Բարձրավանի և Շուռնուխի բնակիչները երկու շաբաթվա ընթացքում ստիպված են եղել շրջանցիկ ճանապարհներն օգտագործել Գորիս հասնելու համար:
Շինարարները ստիպված են եղել տուժած հատվածներից մեկում ժայռը կտրել (ճանապարհը նախկին մակարդակից իջել է) և այդտեղ հողաթումբ պատրաստել։ Մնացած հատվածները մասամբ մաքրվել են քարերից և հողից։
Ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է, սակայն նոր փլուզումների վտանգ կա։
Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն առաջացել էր Ադրբեջանի ներկայացուցիչների` Գորիս-Կապան մայրուղին փակելուց հետո: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։
Դրա հետ մեկտեղ Խոտ-Որոտան ճանապարհին երկու անգամ փլուզում է գրանցվել, որից հետո շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել է։ Մանրամասներին և լուսանկարներին կարող եք ծանոթանալ՝ կարդալով մեր նախորդ
նյութը: