00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սրբազա′ն, գործի′ր», հորդորում են սոցցանցերի օգտատերերը

© Photo : Ազգային ճակատՀանրահավաք Գյումրիում
Հանրահավաք Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2024
Հանրահավաք Գյումրիում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կեղծ լուրեր տարածողները հրաշալի գիտեն՝ որքան ուզում ես ապացուցիր, որ դու ուղտ չես, կեղտաջրի հետքը շատ երկար է մնում։
Անկախության հռչակումից ի վեր շատ բան է փոխվել, անփոփոխ է մնացել միայն բոլորիս ծանոթ պատկերը. ընդդիմությունը՝ նախաձեռնելով հերթական հակաիշխանական արշավը, շարունակ պնդում է, թե «իշխանությունները խուճապի մեջ են», իշխող թիմի ներկայացուցիչներն էլ անընդհատ հավատացնում են՝ «ընդդիմադիր շարժումը գնալով մարում է»։
Այս պայմաններում ամենաաննախանձելին հանրության վիճակն է. իշխանություններից որևէ բան ակնկալելը պարզապես անիմաստ է, որովհետև իշխանությունը շատ հստակ տրամաբանում է՝ դժգո՞հ եք մեզնից, չընտրեիք, իսկ քանի որ ընտրողների մեծ մասը վերջին երկու ընտրություններում էլ մեզ է ձայն տվել, ուրեմն պարզապես զբաղվեք ձեր գործով ու թողեք հանգիստ աշխատենք։
Դեմ առնելով այս երկաթյա փաստարկին, հանրությունը ստիպված դիմում է ընդդիմությանը. «Գոնե դուք մի բան արեք»։ Ահա սոցցացերի օգտատերերից մեկի գրառումը.
«Բագրատ սրբազանը ակնհայտորեն կարծում է թե ինքը դուրս է եկել նախընտրական արշավի: Եղբա′յր, այդ անվերջ, անիմաստ, տափակ հանդիպումներով միայն ժամանակ և ուժ է մսխվում: Ի՞նչ են տվել այդ հանդիպումները սուտ մտավորականների հետ, տավուշցիների հետ, չգիտեմ էլ ում հետ: Ինչու՞ չես խոսում, թե Հայաստանի սահմանները որոնք են քեզ համար: Ինչու՞ քաղաքական գաղափարախոսական ոչ մի լուրջ դրույթ առաջ չես քաշում: Սրբազա′ն, ժամն է, որ կողմնորոշվես։ Քո ժամանակը սպառվում է: Եթե կրակն ես ընկել ու չգիտես ինչպես դուրս գալ այն բանի տակից, որ սկսել ես, ապա գոնե պետք է և պարտավոր ես ազնիվ լինել ու բաց կերպով փակել այս էջը: Եթե ազնիվ ես և ուզում ես շարունակել, որ հաջողություն ունենաս` պիտի վերանայես արդեն երկարած քո քաղաքական մարաթոնը և որոշես կա´մ իրական հեղափոխականի փշե շապիկ հագնել, կա´մ էլ բաց ասել, թե ինչի հույս ունես, և որն է քո ճանապարհային քարտեզը: Ես դեռ սատարում եմ Բագրատ սրբազանին, որովհետև ուզում եմ, որ հաղթի: Որովհետև ուզում եմ հավատալ, որ ազնիվ է: Վերջապես գործի′ր: Գործի′ր: Գործի′ր»,- հորդորում է գրառման հեղինակը։
Եվ էլի մի երևույթ, որի ականատեսն ենք 30 տարի շարունակ՝ հենց որ սկսում է ահագնանալ բողոքի հերթական ալիքը, տեղեկատվական դաշտն անմիջապես հեղեղվում է ընդդիմության մասին տարածվող կեղծ լուրերով։ Տարածողները հրաշալի գիտեն՝ որքան ուզում ես ապացուցիր, որ դու ուղտ չես, կեղտաջրի հետքը շատ երկար է մնում։
Լսենք «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկին. «Ի՞նչ եք կարծում, կեղծ լուր տարածողները չգիտե՞ն, որ իրենք կեղծ լուր են տարածում։ Իհարկե, գիտեն, ուղղակի իրենք նաև գիտեն, որ ցանկացած սկանդալային լուր ավելի արագ և շատ է տարածվում, քան այդ լուրի հերքումը։ Իրենք նաև գիտեն, որ կեղծ լուրի տարածման համար պատասխանատվության չեն ենթարկվելու։ Անհայտ ծագման մեկը ցանկացած արժանապատիվ մարդու կարող է մեղադրել ցանկացած հանցանքի մեջ, ու այդ թեզը երկար ժամանակ կմնա հանրային խոսույթում, ու անգամ շատ լուրջ մարդիկ կարծիք կհայտնեն. «Դե եթե ասում են՝ ուրեմն մի բան կա»։
Համաձայնե′ք, իրոք, այս խոսքերը՝ «Դե եթե ասում են՝ ուրեմն մի բան կա» կամ՝ «Առանց կրակի ծուխ չի լինում», աշխարհի երևի թե ամենաանպատասխանատու արտահայտություններից են։ Այսինքն, մոտավորապես այսպես՝ հետո՞ ինչ, որ դատարանն այս մարդուն արդարացրել է. եթե ասում են, որ նա բոբո է, հո հենց այնպե՞ս չեն ասում։
Ահա թե ինչ է գրում հայաստանցիներից մեկը ֆեյսբուքյան իր էջում. «Օրերս դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին։ Այս իշխանությունների օրոք ավելի վաղ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատարանն արդարացրել էր նաև Ռոբերտ Քոչարյանին՝ մարտի 1-ի գործով։ Այսքանից հետո պետք է արձանագրենք. գործող իշխանության՝ նախկինների վերադարձի «ուրվականով» վախեցնելու շանտաժները, իրենց բառապաշարով ասած, «այլևս լեգիտիմ չեն»։ Իսկապես, իշխանությունը, որի օրոք արդարացվել են Քոչարյանն ու Սարգսյանը, այլևս իրավունք չունի մարդկանց վախեցնել նախկինների վերադարձով, կոռուպցիայով ու թալանով»։
Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2024
Հիշելով Սարդարապատն ու «թավշյա հեղափոխությունը». համեմատություններ սոցցանցերում
Իրոք, դժվար է չհամաձայնել հեղինակի այս փաստարկին։ Ախր, հենց ձեր օրոք ձեր վատաբանած «նախկիններին» արդարացրել է այն դատական համակարգը, որը, հենց ձեր պնդումով, բարեփոխվել է ձեր ջանքերով։ Ուրեմն, երկուսից մեկը՝ կա′մ համաձայնեք, որ դուք լիովին տապալել եք դատական համակարգի բաեփոխումը, կա′մ ընդունեք, որ առանց որևէ իրական հիմքի պարզապես վարկաբեկել եք ձեր ասած «նախկիններին»։
Մոտավորապես այս կարծիքն է արտահայտում սոցցանցերի օգտատերերից մեկը։ Մեջբերեմ. «2018-ին, 2019-ին «Քաղաքացիական պայմանագրին» սատարողները դեռ կարող էին բողոքել դատարանների կողմնակալությունից, գցել մեղավորությունը դատական համակարգի վրա։ 2024-ին այդ իրավունքն այլևս չունեք։ Մեղադրելով այսօրվա դատական համակարգին, դուք արձանագրում եք իշխանությունների ֆիասկոն ամենակարևոր՝ դատական ոլորտում։ Այստեղից բխող բոլոր հետևություններով»,- փաստում է օգտատերը և խորհուրդ տալիս՝ «Այնպես որ՝ ավելի լավ է էլ չբողոքեք»։
Լրահոս
0