https://arm.sputniknews.ru/20240611/erevani-kentrvonum-teghi-unecats-danakaharutjan-hetqervov-mahacatsy-19-amja-eritasard-e-76960149.html
Երևանի կենտրոնում տեղի ունեցած դանակահարության հետքերով. մահացածը 19-ամյա երիտասարդ է
Երևանի կենտրոնում տեղի ունեցած դանակահարության հետքերով. մահացածը 19-ամյա երիտասարդ է
Sputnik Արմենիա
Պարզվել է, որ դանակահարողը 24 տարեկան է, Սյունիքի մարզի բնակիչ։ 11.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-11T14:17+0400
2024-06-11T14:17+0400
2024-06-11T14:28+0400
հայաստան
դանակահարություն
երևան
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դանակահարությունը սկսվել է վիճաբանությունից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանգստյան օրերին Երևանի կենտրոնում դանակահարության երկու դեպք է եղել, կա սպանված և վիրավորներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ դանակահարության դեպքերից մեկի պատճառը իրար երկար նայելն է եղել, բարեբախտաբար ոչ մեկը չի մահացել։Մյուս դեպքը, որ տեղի է ունեցել գրեթե նույն ժամին, ավարտվել է 19-ամյա երիտասարդի մահով։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրության` հունիսի 10-ի լույս 11–ի գիշերը իրավապահներն ահազանգեր են ստացել, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արմավիրի մարզի 19–ամյա և Գեղարքունիքի մարզի 24–ամյա բնակիչներ, որոնցից մեկը՝ 19–ամյա երիտասարդը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն օրը գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը։Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր և այլ իրեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։Ստացվել են դեպքի վայրը և դեպքը տեսանկարահանող երկու սարքերի տեսագրություններ և զննվել։Պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը. նա Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 2000թ․։Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դանակահարություն, երևան, մահ
հայաստան, դանակահարություն, երևան, մահ
Երևանի կենտրոնում տեղի ունեցած դանակահարության հետքերով. մահացածը 19-ամյա երիտասարդ է
14:17 11.06.2024 (Թարմացված է: 14:28 11.06.2024) Պարզվել է, որ դանակահարողը 24 տարեկան է, Սյունիքի մարզի բնակիչ։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դանակահարությունը սկսվել է վիճաբանությունից։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ հանգստյան օրերին Երևանի կենտրոնում դանակահարության երկու դեպք է եղել, կա սպանված և վիրավորներ։ Ավելի ուշ
ՔԿ–ն հայտնեց, որ դանակահարության դեպքերից մեկի պատճառը իրար երկար նայելն է եղել, բարեբախտաբար ոչ մեկը չի մահացել։
Մյուս դեպքը, որ տեղի է ունեցել գրեթե նույն ժամին, ավարտվել է 19-ամյա երիտասարդի մահով։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրության` հունիսի 10-ի լույս 11–ի գիշերը իրավապահներն ահազանգեր են ստացել, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արմավիրի մարզի 19–ամյա և Գեղարքունիքի մարզի 24–ամյա բնակիչներ, որոնցից մեկը՝ 19–ամյա երիտասարդը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն օրը գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվել է` հունիսի 10-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 42 հասցեի մոտ մի խումբ անձինք վիճաբանել են, հայհոյանքներ հնչեցրել, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր և այլ իրեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ստացվել են դեպքի վայրը և դեպքը տեսանկարահանող երկու սարքերի տեսագրություններ և զննվել։
Պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը. նա Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 2000թ․։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։