00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դանակահարություն Մաշտոցի պողոտայում․ պատճառն իրար երկար նայելն է

© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2024
Բաժանորդագրվել
Երիտասարդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Մաշտոցի պողոտայում դանակահարության համար մեղադրանք է ներկայացվել 20-ամյա երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պարզվել են հունիսի 8–ին Մաշտոցի պողոտայում երկու անձի դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ։
Ժամը 01:59-ին, ապա նաև՝ 03։02-ին, «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրից» հաղորդումներ են ստացվել Մաշտոցի պողոտայում գործող «Մալիբու» այգուց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով երկու երիտասարդների տեղափոխման մասին, որոնցից մեկը՝ ծանր, մյուսը՝ բավարար վիճակում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվել է, որ ժամը 01:24-ի սահմաններում «Սիզնս» ռեստորանի մոտակայքում միմյանց երկար նայելու հետ կապված վիճաբանություն է առաջացել երեք երիտասարդների միջև։
Այդ ընթացքում Երևանի 20–ամյա երկու բնակիչ կոպտորեն խախտել են հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցրել, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, այդ թվում՝ նաև իրենց մոտ գտնվող դանակներով։
«Նրանցից մեկը, իր հասակակցին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս կենսական նշանակության օրգաններին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրա գործողությունները կանխվել են վիճաբանությանը միջամտած քաղաքացիների կողմից, ինչպես նաև բուժհաստատություն տեղափոխվելուց հետո ցուցաբերված բժշկական միջամտության արդյունքում»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
20–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով։
Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0