00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

5G, նոր շարժիչ, արբանյակներ. Ինժեներական քաղաքի մագիստրատուրայում նոր ընդունելություն է

© Sputnik / Aram GareginyanԻնժեներական քաղաք
Ինժեներական քաղաք - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2024
Ինժեներական քաղաք
Բաժանորդագրվել
Ուսանողները պետք է անցնեն էլեկտրոնիկայի նորագույն ուղղություններ, արդյունքում էլ ստեղծեն նոր սերնդի շարժիչներ և կապի համակարգեր տեղական ընկերությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևանի Ինժեներական քաղաքի մագիստրատուրայում մեկնարկում է երկրորդ տարվա ընդունելությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ինժեներական քաղաքի կրթական ծրագրերի համակարգող Անդրանիկ Աղաջանյանը։
Մագիստրատուրան բացվել էր անցյալ տարի, առաջին կուրս էին ընդունվել թե՛ աշխատաշուկա դեռ չմտած ուսանողներ, թե՛ գործող մասնագետներ` տեղական ինժեներական ընկերություններից։ Վերջիններս և՛ իրենք են այստեղ ուղղորդում իրենց աշխատողներին, և՛ առաջարկում են հետազոտական թեմաներ։
«Ունենք դեպքեր, երբ այդ թեմաներով աշխատող ուսանողներն ընթացքում դառնում են այդ իսկ ընկերությունների աշխատակիցներ», ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով` ծրագիրը, համեմատած Հայաստանի միջին կրթական միջավայրին, բավական բարդ է, իսկ պահանջները` խիստ։
Դասընթացների մեջ մտնում է ԱԹՍ–ների և արբանյակների նախագծում, ավիատիեզերական համակարգերի մոդելավորում, ազդանշանային տվյալների մշակում և մի շարք այլ ուղղություններ։ Ուսումնառության երկու տարում յուրաքանչյուր ուսանող այս թեմաներից որևէ մեկով պետք է ամբողջական նախագիծ պատրաստի։
«Երկրի համար կարևոր է նաև այն, որ նախագծերի պատվիրատուները տեղական ընկերություններ են»,– ընդգծեց Ինժեներական քաղաքի կրթական ծրագրերի համակարգողը։
Լրջորեն զբաղվում են էլեկտրոնիկայով և տիեզերքով. ի՞նչ են անում Երևանի ինժեներական քաղաքում
Օրինակ` նախագծերից մեկը պատրաստվում է «Բազումք» տիեզերական լաբորատորիայի հետ, որը հայաստանյան առաջին արբանյակի հեղինակն է։ Ուսանողները քամու տուրբին են նախագծում Մարսում տեղադրելու համար (բնականաբար` ոչ հիմա, այլ ապագայում)։ Այդ տուրբինի մոդելի համար սիմուլացվել են Մարսի` Երկրից ավելի թույլ ձգողականությունը և քամու ուժեղ արագացումները։ Այդ մոդելը ցուցադրվել էր AMADEE 24 Մարսի սիմուլյացիոն կայանում, որը մարտ–ապրիլին գործում էր Արարատի մարզում։
Մեկ այլ նախագիծ վերաբերում է ԱԹՍ–ների 5G կապի համակարգերի մշակմանը, մեկ ուրիշով կպատրաստվի նորարարական էլեկտրական շարժիչ, որտեղ պղնձալարի փաթույթները (որոնցով անցնում է հոսանքը) հավաքվում են էլեկտրոնային տպասալի վրա (PCB stator)։
Այսպիսի շարժիչները կարող են ստեղծել ավելի ուժեղ մագնիսական դաշտ և ավելի քիչ էներգատար են։ Նման լուծումներն այսօր ակտիվորեն հետազոտվում են աշխարհի «հայթեք» ընկերությունների կողմից։ Մեկ այլ նախագծով FPGA տիպի պրոցեսորների վրա նախագծվում է ծրագրային լուծում (IP core)` ավիացիոն համակարգերում տվյալների փոխանակման համար։
«Այս և այլ նախագծերով աշխատող ուսանողները պետք է պատրաստեն կա՛մ իրական պրոտոտիպ, կա՛մ գոնե մաթեմատիկական մոդել, սակայն անպայման պետք է որևէ արդյունք ցույց տան», – ասաց Աղաջանյանը։
Ուսանողների ներգրավումը հետազոտական աշխատանքին շատ կարևոր է նաև հայկական ընկերությունների համար, քանի որ նրանք ունեն ավելի քիչ կարողություններ, քան միջազգային տեխնոլոգիական հսկաները, և հետազոտական աշխատանքի համար նրանց ռեսուսները սահմանափակ են։ Ուստի նոր աշխատող ձեռքերի (և գլուխների) ներգրավումը` ի դեմս ուսանողների, նրանց համար կրկնակի կարևոր է։
Մագիստրատուրայում դասավանդող մասնագետների մի մասը Գիտությունների ակադեմիայի ինստիտուտներից են, մի մասը` ոլորտի ընկերություններից, որոշներն էլ` արտերկրից, սակայն նրանք էլ ամեն հարմար առիթով Հայաստան են գալիս և տեսակապի փոխարեն դասերը վարում առերես։ Նրանց մի մասը Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունից է, մի մասը` այլ մասնագիտական կազմակերպություններից։
«Նրանք մեզ օգնում են թե՛ տեխնիկապես` ծրագրերի մշակման հարցում, թե՛ նյութապես` լաբորատորիաների կահավորման և ուսանողների կրթաթոշակների հարցում։ Մեր ուսման վարձը փորձել ենք սահմանել այսօրվա չափանիշներով ոչ շատ բարձր` տարեկան 600 հազար դրամ, սակայն մեր նվիրատուներն ապահովել են կրթաթոշակներ բոլոր վճարովի տեղերի համար», – ասաց Աղաջանյանը։
Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարվա կուրսում նախատեսված է 20 տեղ. անվճար տեղերի համար ընդունելությունը կտևի մինչև հուլիսի 1–ը, վճարովիների համար` մինչև օգոստոսի 20-ը։
Նշենք` Ինժեներական քաղաքում տեղակայված են ՏՏ և էլեկտրոնիկայի ոլորտի մի շարք ընկերություններ, կառուցվում են հետազոտական լաբորատորիաներ, իսկ վերջերս տեղադրվել է Ֆրանսիայից բերված գերհամակարգիչ։ Ինժեներական քաղաքը կառավարում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը` Համաշխարհային բանկի վարկային միջոցներով, ինչպես նաև ընկերությունների վարձավճարներով։
Լրահոս
0