00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով»․ Աշոտյանը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2024
Բաժանորդագրվել
Արևմտյան ֆինանսավորմամբ մի շարք կառույցներ բացահայտ կերպով լծվել են շարժման դեմ քարոզչական և հակաքարոզչական պայքարին։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Արևմուտքն օգնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պայքարելու սեփական ժողովրդի դեմ՝աչք փակելով ոստիկանության բռնաճնշումների վրա։ Պատասխանելով «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» վերաբերյալ քաղաքացիներից մեկի հարցին ՝ այս մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ազատազրկման մեջ գտնվող Արմեն Աշոտյանը։
Քաղաքացին հարց էր ուղղել՝ ասելով, թե տեսանելի է, որ «Սրբազան շարժումը» չունի արտաքին արտահայտված աջակցություն։ Ինչո՞վ դա կբացատրեք։
Երևանում անհնազանդության ակցիաներ են. կարմիրբերետավորները բերման են ենթարկում մարդկանց
«Արևմուտքը ոչ միայն չի աջակցում շարժմանը կամ գոնե չեզոքություն պահում, այլ փաստացի օգնում է Նիկոլին (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,–խմբ.) պայքարելու սեփական ժողովրդի դեմ՝ աչք փակելով խայտառակ բռնաճնշումների և վայրագությունների, օրենքների և Սահմանադրութան աղաղակող խախտումների վրա»,- գրում է Աշոտյանը։
Նրա խոսքով՝ արևմտյան ֆինանսավորմամբ մի շարք կառույցներ բացահայտ կերպով լծվել են իշխանությունների քարոզչական և հակաքարոզչական պայքարին։
«Պատկերավոր ասած՝ բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով», դատավորը ազատազրկում է Բլինկենի «դաբրոյով»։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով», որովհետև թուրք-ադրբեջանական աջակցությունը Նիկոլին էլ ավելի բացահայտ է և չի քողարկվում դիվանագիտական անգլերենի ցինիկ լղոզումներով»,- ավելացնում է Աշոտյանը։
Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից շարժմանը չաջակցելու հանգամանքին, նշել, որ դեմոկրատիան և մարդու իրավունքները երբեք չեն եղել ռուսական դիվանագիտության խաղաքարտերից։
«Իսկ ռեալ-պոլիտենի տեսանկյունից` Նիկոլի հասցրած վնասը ՌԴ-ին Մոսկվան կոմպենսացնում է տարածաշրջանում այլ դերակատարների հետ «մանյովրներով»՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա»,- կարծում է Աշոտյանը։
Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում մարդկանց
Ըստ նրա՝ պատահական չէ, որ հայ- ռուսական հարաբերություններում վերջին միակ «իրադարձությունը», ըստ մամուլի, Նիկոլի Փաշինյանի կողմից Գուրգեն Արսենյանի համար ՌԴ նախագահին ուղղված խնդրանքն էր։ Աշոտյանը շեշտում է՝ եթե սա ճիշտ է, նշանակում է, որ իր թիմակցի շահերից ելնելով՝ Փաշինյանը պատրաստ է խնդրել Պուտինին։
Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը 2023 թվականի հոկտեմբերին հաստատել էր, որ իրեն ՌԴ-ում դեսպան նշանակվելու առաջարկ արվել է, սակայն պատասխան այդպես էլ չի եկել։
Հավելենք, որ Արմեն Աշոտյանը 2023 թ. հունիսի 16–ից կալանքի տակ է։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Լրահոս
0