00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում անհնազանդության ակցիաներ են. կարմիրբերետավորները բերման են ենթարկում մարդկանց

Բաժանորդագրվել
Ակցիաներին միացել է նաև Բագրատ Սրբազանը, որն իր մեքենայով միտումնավոր ԱՊՊԱ պատահար գրանցեց Սայաթ Նովա - Աբովյան խաչմերուկում։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Դրան զուգահեռ կարմիրբերետավորները սկսել են բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկվողների թվում է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտողար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը։
Սոցցանցերում տարածված տեսանյութերի համաձայն`
Փակ է Երևան-Աշտարակ մայրուղին
Երևան-Արմավիր մայրուղին
Ոստիկանները փորձում են ճանապարհից հեռացնել անհնազանդության ակցիայի մասնակիցներին ու բեռնատարները, որոնց օգնությամբ փակվել է ճանապարհը։
Երևան–Արմավիր ճանապարհը
Несколько международных трасс Армении перекрыты - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2024
Երևան–Արմավիր ճանապարհը
Նշենք, որ իրավիճակը լարված է նաև Երևանում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ևս մասնակցում է փողոցներ փակելուն. նա իր մեքենայով միտումնավոր ԱՊՊԱ պատահար գրանցեց Սայաթ Նովա - Աբովյան խաչմերուկում` փակելով ճանապարհի այդ հատվածը։ Կարմիր բերետները փորձում են «բերման ենթարկել» Բագրատ Սրբազանի հայտնի մեքենան, որով նա արգելափակել է Աբովյան փողոցը։
Փակ են նաև Հին Երևանցու փողոցը, Տերյան փողոցը, Կորյունի փողոցը, Ազատության պողոտան, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը, Տիգրան Մեծ–Խանջյան հատվածը։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Մարզի Ոսկեպար ու Կիրանց գյուղերի հատվածում բողոքի ակցիաներ անելուց հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գխավորած երթը Կիրանցից հասավ Երևան, մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ։ ՀՀ վարչապետի արձագանքի բացակայության պայմաններում շարունակվեցին հանրահավաքները, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու անհնազանդության ակցիաները։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ շարժման՝ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0