https://arm.sputniknews.ru/20240607/rusastany-mijukajin-zenq-chi-tapaharum-putin-76819627.html
Ռուսաստանը միջուկային զենք չի թափահարում. Պուտին
Ռուսաստանը միջուկային զենք չի թափահարում. Պուտին
Sputnik Արմենիա
Պուտինը չի բացառել Ռուսաստանի միջուկային դոկտրինում փոփոխությունները, բայց կոչ է արել ավելորդ անգամ չհիշատակել միջուկային հարվածների հնարավորության մասին: 07.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-07T19:39+0400
2024-06-07T19:39+0400
2024-06-07T19:52+0400
վլադիմիր պուտին
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/07/76814111_0:0:3219:1811_1920x0_80_0_0_760256251f7863c83b61ece241d58f91.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը միջուկային զենք չի թափահարում և երբեք առաջինը չի սկսել միջուկային էսկալացիայի հռետորաբանությունը:Նախագահը հիշեցրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի խոսքերը, որը պաշտոնը ստանձնելիս ասել է, թե ինքն ունակ է սեղմել միջուկային կոճակը. «Մենք երբեք նման բան չենք ասել։ Դրանից ամեն ինչ սկսվեց: Մենք ուղղակի պատասխանեցինք` այո՛, պետք է դրան ավելի լուրջ վերաբերվել»։Պուտինը նշել է, որ ՌԴ-ն ունի միջուկային դոկտրին, որը նախատեսում է միջուկային զենքի կիրառում միայն բացառիկ դեպքերում:«Չեմ կարծում, որ նման դեպք տեղի է ունեցել», – ասել է Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում:Միաժամանակ նա չի բացառել, որ այդ դոկտրինում կարող են փոփոխություններ լինել։«ՌԴ միջուկային դոկտրինը կենդանի գործիք է, դրանում կարող են փոփոխություններ կատարվել»,– ասել է Պուտինը:ՌԴ-ն մտադիր չէ միջուկային զենք տեղակայել այլ երկրներում. ՌԴ ԱԳՆՍակայն ՌԴ ղեկավարը կոչ է արել ավելորդ անգամ չհիշատակել միջուկային հարվածների հնարավորությունը։ Նա ավելացրել է, որ ՌԴ մարտավարական միջուկային զենքը երեք-չորս անգամ ավելի հզոր է, քան ամերիկացիների կողմից Հիրոսիմայի և Նագասակիի դեմ օգտագործված ռումբերը:Պուտինը նաև նշել է, որ ռազմական հատուկ գործողության խնդիրների լուծումը հնարավոր է արագացնել, բայց դա կլինի կորուստների աճի գնով, իսկ ՌԴ զինվորականների կյանքն ավելի կարևոր է:«Երբ տեսնում ենք, թե ինչ է ռուսական բնավորությունը, մեզ ոչ մի միջուկային զենք պետք չէ վերջնական հաղթանակի համար», – ասել է Ռուսաստանի նախագահը:Մինչ այդ Պուտինը կոչ էր արել Ռուսաստանին չհասցնել միջուկային զենքի կիրառման։ Նա նշել էչ, որ Ռուսաստանը կկիրառի իր ունեցած բոլոր միջոցները, եթե սպառնան երկրի անվտանգությանը:Տիեզերքում ռուսական միջուկային զենք չկա. Շոյգու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/07/76814111_280:0:3011:2048_1920x0_80_0_0_3c50d484c2777e7f4203201514106b6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, միջուկային զենք
վլադիմիր պուտին, միջուկային զենք
Ռուսաստանը միջուկային զենք չի թափահարում. Պուտին
19:39 07.06.2024 (Թարմացված է: 19:52 07.06.2024) Պուտինը չի բացառել Ռուսաստանի միջուկային դոկտրինում փոփոխությունները, բայց կոչ է արել ավելորդ անգամ չհիշատակել միջուկային հարվածների հնարավորության մասին:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը միջուկային զենք չի թափահարում և երբեք առաջինը չի սկսել միջուկային էսկալացիայի հռետորաբանությունը:
Նախագահը հիշեցրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի խոսքերը, որը պաշտոնը ստանձնելիս ասել է, թե ինքն ունակ է սեղմել միջուկային կոճակը. «Մենք երբեք նման բան չենք ասել։ Դրանից ամեն ինչ սկսվեց: Մենք ուղղակի պատասխանեցինք` այո՛, պետք է դրան ավելի լուրջ վերաբերվել»։
Պուտինը նշել է, որ ՌԴ-ն ունի միջուկային դոկտրին, որը նախատեսում է միջուկային զենքի կիրառում միայն բացառիկ դեպքերում:
«Չեմ կարծում, որ նման դեպք տեղի է ունեցել», – ասել է Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում:
Միաժամանակ նա չի բացառել, որ այդ դոկտրինում կարող են փոփոխություններ լինել։
«ՌԴ միջուկային դոկտրինը կենդանի գործիք է, դրանում կարող են փոփոխություններ կատարվել»,– ասել է Պուտինը:
Սակայն ՌԴ ղեկավարը կոչ է արել ավելորդ անգամ չհիշատակել միջուկային հարվածների հնարավորությունը։ Նա ավելացրել է, որ ՌԴ մարտավարական միջուկային զենքը երեք-չորս անգամ ավելի հզոր է, քան ամերիկացիների կողմից Հիրոսիմայի և Նագասակիի դեմ օգտագործված ռումբերը:
Պուտինը նաև նշել է, որ ռազմական հատուկ գործողության խնդիրների լուծումը հնարավոր է արագացնել, բայց դա կլինի կորուստների աճի գնով, իսկ ՌԴ զինվորականների կյանքն ավելի կարևոր է:
«Երբ տեսնում ենք, թե ինչ է ռուսական բնավորությունը, մեզ ոչ մի միջուկային զենք պետք չէ վերջնական հաղթանակի համար», – ասել է Ռուսաստանի նախագահը:
Մինչ այդ Պուտինը կոչ էր արել Ռուսաստանին չհասցնել միջուկային զենքի կիրառման։ Նա նշել էչ, որ Ռուսաստանը կկիրառի իր ունեցած բոլոր միջոցները, եթե սպառնան երկրի անվտանգությանը: