00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանցանքները կկրճատվե՞ն․ գործադիրը ՀՀ մի շարք վայրերում տեսահսկման կարիք է տեսնում

© Photo : official site of the Parliament of RAԱրփինե Սարգսյան
Արփինե Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Բաժանորդագրվել
Արփին Սարգսյանը վստահեցնում է՝ սա որևէ կերպ չի կարող ընկալվել որպես մարդու անձնական տարածք ներխուժում, որովհետև խոսքը բաց և հանրամատչելի վայրերի մասին է։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում տարբեր վայրերում տեսահսկման համակարգի բացակայությունը բարդացնում է իրավապահ համակարգի գործունեություն՝ վարչական իրավախախտումների, հանցանքների բացահայտելիության մասով։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով կառավարության և ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջ քաշած օրենսդրական նախագծերի փաթեթը։
«Այս պահի դրությամբ, եթե մենք խոսում ենք տարբեր վարչական իրավախախտումների, հանցանքների բացահայտելիության մասով, ապա պրակտիկայում շատ են լինում այնպիսի իրավիճակներ, երբ միակ ու հուսալի ապացույցը կլիներ տարածքի տեսահսկումը։ Փորձը ցույց է տալիս, որ շատ իրավիճակներում, հատկապես որոշակի տարածքներում, որտեղ սովորաբար հանցագործություններ են կատարվում, այդտեղ որպես կանոն մենք տեսահսկման համակարգեր չենք ունենում»,- նշեց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ սա որևէ կերպ չի կարող ընկալվել որպես մարդու անձնական տիրույթ ներխուժում, որովհետև խոսքը բաց և հանրամատչելի վայրերի մասին է։
Անդրադառնալով միջազգային փորձին՝ ՆԳ փոխնախարարը շեշտեց, որ տարբեր երկրներում տարբեր լուծումներ են նախատեսված։ Հանցագործության կանխարգելման տեսանկյունից հատկապես տարածված է, որ կառուցվեն «խելացի քաղաքներ»։ Սարգսյանը նշեց, որ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ մի շարք նահանգներ, Սինգապուրն առավելապես կենտրոնացել են որոշակի ռիսկայնություն ունեցող քաղաքային համայնքների վրա և հենց այդ հատվածներում էլ իրականացնում են «խելացի քաղաքի» ֆորմատից բխող տեսահսկման համակարգի ներդրման աշխատանքներ։
«Մենք առաջարկում ենք համանման լուծում իրականացնել։ Մասնավորապես նախատեսվում է մի շարք կազմակերպությունների և տնտեսվարողների համար պարտականություն սահմանել՝ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովելու տեսահսկման համակարգերով։ Հստակ լինելու համար, թե որ տնտեսվարողների մասին է խոսքը, նշեմ՝ բանկեր, վարկային կազմակերպություններ, գրավատներ, դեղատներ, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետեր, փոստային կապի օբյեկտներ, հանրային էլեկտրոնային հաղոդակցության ծառայությունների մատուցման տարածքներ, ուսումնական հաստատություններ և մի շարք կառույցներ։ Խոսքը նաև 100 քմ-ից ավելի տարածք ունեցող առևտրի կենտրոնների, հեղուկ վառելիքի, հեղուկ վառելիքի, սեղմած բնական կամ հեղուկացված մանրածախ առևտրի կետերի և 50 քմ-ից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների մասին է»,- ասաց Սարգսյանը։
ՆԳՆ-ն դիմել է ԵՄ–ին ու ՄԱԿ-ին քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը ակտիվացնելու համար
Նա նշեց նաև, որ շտապօգնության մեքենաներում ու հանրային տրանսպորտում նույնպես պետք է տեսահսկման համակարգեր տեղադրված լինեն։
ՆԳ փոխնախարարը վստահ է՝ այդ դեպքում հնարավոր կլինի հսկել իրավիճակը և ըստ այդմ, համապատասխան ձևով արձագանքել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մի նկատառում արեց, այնէ՝ որքան կարժենա յուրաքանչյուր տնտեսվարողի համար տեսախցիկներ տեղադրելը։
«Գումարն ինչքան է լինելու, որ օրինակ՝ դեղատան սեփականատերն իմանա՝ ոստիկանությունն իր «վզին է դնում» պայմանական 150 000 դրամ, որպեսզի 24/7 ռեժիմով կարողանա օնյալն հսկողություն իրականացնել։ Մեկ այլ վտանգավոր բան էլ կա․ գուցե որևէ հագուստի խանութի տնտեսվարող չի ցանկանում հավելյալ ծախս անել ու դրսում առանձին տեսահսկման համակարգ, ինչպես նաև սերվեր տեղադրել, այլ ամբողջ համակարգն է միանգամից միացնում ոստիկանությանը։ Ստացվում է, որ այն անձը, որը խանութում է, նրա ամբողջ տեղաշարժը 24-ժամյա ռեժիմով ոստիկանության հսկողության տակ է։ Մեկ այլ խնդիր էլ կա՝ ո՞րն է երաշխիքը, որ որևէ օր այդ տեսագրությունները չեն հայտնվի Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի տարբեր կայքերում։ Չասե՛ք, որ բացառվում է։ Երրորդ հարցն էլ՝ ԵՄ ո՞ր երկրների փորձն եք պատրաստվում օգտագործել»,- նշեց Մանուկյանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի հարցադրումներին՝ շեշտեց, որ ՀՀ քաղաքացիները տվյալ նախագծերի ընդունմամբ շատ ապահով միջավայրում կլինեն։ Անդրադառնալով գումարներին՝ Ֆիդանյանը նշեց, որ նախնական հաշվարկներով յուրաքանչյուր տեսախցիկը կարժենա 10 000 դրամ, իսկ hard disk-ը՝ 20 000 դրամ։ Նա պնդեց նաև, որ օրինակ՝ 100 քմ տարածք զբաղեցնող տնտեսվարողի համար օրինակ՝ 50 000 դրամի մեկանգամյա ծախս անելը մեծ բեռ չի լինի։ ՆԳՆ գլխավոր քարտուղարը վստահեցրեց՝ հագուստների խանութներում հսկողություն չի իրականացվելու, նախագծով նշվում է, թե որ դեպքերում ոստիկանությունը կարող է հստակ տվյալների մշակում իրականացնել։
Արփինե Սարգսյանն էլ շեշտեց, որ նախագծի առնչությամբ բազամթիվ և երկար քննարկումներ են եղել մասնագետների ու համապատասխան կառույցների հետ, ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարը կառավարության նիստում կողմ է քվեարկել նախագծին։
Լրահոս
0