00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ն պատրաստ է կիսվել ագրոսֆերայում գիտատար արտադրությունների փորձով

© Sputnik / Asatur YesayantsՆարեկ Տերյան
Նարեկ Տերյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է ավելի քան 40 տոկոսով, իսկ 5 տարվա ընթացքում աճել է 3 անգամ։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանը պատրաստ է իր փորձով կիսվել ԵԱՏՄ երկրների հետ գյուղատնտեսության ոլորտում գիտելիքահեն արտադրությունների ներդրման առումով։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «ԵԱՏՄ-ի 10 տարի. արդյունք, առաջնահերթություններ, հեռանկարներ» թեմայով նստաշրջանի ընթացքում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
«Պարենային անվտանգության առումով առանձին երկրների տեսանկյունից ԵԱՏՄ տարածքում դեֆորմացիա կա, սակայն առաջարկի և պահանջարկի համաձայնեցման գործիքի կիրառումը թույլ է տալիս համահարթեցնել «անհարթությունները»։ Այստեղ կարևոր է, որ մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով ագրոհամալիրի զարգացման շրջանակներում, որպեսզի արտաքին շուկաներում մեր արտադրանքի մրցունակությունն ապահովելու համար ավելի մեծ ուշադրություն դարձվի գիտատար արտադրություններին»,– հայտարարել է փոխնախարարը։
Նա նշել է, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է ավելի քան 40 տոկոսով, իսկ 5 տարվա ընթացքում աճել է 3 անգամ: Միևնույն ժամանակ, դեռևս մնում են հարցեր, առանց որոնց լուծման հնարավոր չէ միասնական տնտեսական տարածքի ձևավորումը։
Տերյանի կարծիքով՝ կարևոր է, որ այս տարի ԵԱՏՄ երկրները կենտրոնանան միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի իրականացման կոնկրետ մեխանիզմների բացահայտմանն ուղղված միջոցառումների պլանի մշակման վրա՝ համաձայն «Եվրասիական տնտեսական ուղի» տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի։ ԵԱՏՄ պետությունների ղեկավարներն այն ստորագրել են անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին:
«Մեր կարծիքով, էներգետիկ անվտանգության ապահովման առումով մեզ անհրաժեշտ է էներգառեսուրսների ընդհանուր շուկայի գործունեությունը կանոնակարգող հիմնարար փաստաթղթերի վրա աշխատանքների շուտափույթ ավարտ։ Սա Հայաստանի համար բավական զգայուն թեմա է։ Մենք բավական երկար ենք քննարկում այն, բայց, ի վերջո, մենք պետք է արդեն կոնսենսուսի գանք և ավարտենք այդ փաստաթղթերի ձևակերպումը»,- նշել է Տերյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների համար պակաս կարևոր չէ նաև տրանսպորտային-լոգիստիկ ոլորտի զարգացումը։ Այս համատեքստում Հայաստանն առաջարկել է իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն արդիականացնում և լրացնում է Հարավային Կովկասի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքը, ավելացնում տրանսպորտային երթուղիների թողունակությունը, ինչպես նաև թույլ է տալիս ավելի լիարժեք իրացնել այն ներուժը, որն ունեն ԵԱՏՄ երկրները:
Անդրադառնալով միջազգային համագործակցության հարցին՝ Տերյանը նշել է, որ ազատ առևտրի վերաբերյալ մի շարք պայմանագրեր են ստորագրվել։ Անցյալ տարի նման պայմանագիր է կնքվել Իրանի հետ։ Նրա խոսքով՝ այստեղ կարևոր է, որ այդ փաստաթղթերը տեղափոխվեն գործնական հարթություն՝ ապահովելով ավելի խիտ աշխատանք արտաքին առևտրային գործընկերների հետ։
ԵԱՏՄ-ն 93%-ով ինքնաբավ է պարենի հարցում, և դա ինքնին խոսուն է. Օվերչուկ
«Մեր միավորումը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացնում միջազգային գործընկերների շրջանում, և այդ համագործակցությունը ազատ առևտրի գոտիների ստեղծման մասին պայմանագրերի ստորագրման տեսանկյունից պետք է շարունակվի»,- եզրափակել է էկոնոմիկայի փոխնախարարը:
Ինչ վերաբերում է մի շարք հարցերի, որոնք ավելի մանրակրկիտ ուշադրություն են պահանջում, ապա, նրա կարծիքով, համատեղ համագործակցության 10-ամյա փորձը թույլ կտա հաջողությամբ լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները:
Լրահոս
0