00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հունաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության պայմանագրին

© Sputnik / Aram NersesyanԱրման Սարգսյան
Արման Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Բաժանորդագրվել
Համաձայնագիրը վերաբերում է զենքի և զինամթերքի արտադրության տեխնոլոգիաների փոխանակմանը և համատեղ ձեռնարկությունների հիմնադրմանը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի նախագծին։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Աթենք կատարած այցի ընթացքում 2023 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի վավերացման նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Այս համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խորացնել 2 երկրի միջև առկա ռազմատեխնիկական համագործակցությունը»,– ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ համաձայնագրով սահմանված են համագործակցության ուղղությունները, ինչպես նաև կարգավորվում է մասնագետների պատրաստման գործընթացը:
«Ուղղությունները կլինեն զենքի և ռազմամթերքի արտադրության տեխնոլոգիաների փոխանակումը և տեխնիկական աջակցությունը, ռազմական հետազոտությունների և գնահատման ոլորտներում փորձի փոխանակումը, ռազմական նշանակության ապրանքների արտադրության համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ռազմատեխնիկական ոլորտում մասնագիտական կրթության, վերապատրաստման և որակավորման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման ծառայությունների մատուցումը»,- նշեց Սարգսյանը:
Նշենք, որ դեռ 2011 թվականին կողմերը ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագիր: Դրանից ելնելով՝ հայ զինծառայողները հնարավորություն ունենն սովորել հունական ռազմական բուհերում։ Կողմերը նաև տվյալներ են փոխանակել սպառազինությունների և ռազմական տեխնոլոգիաների վերաբերյալ։
2018 թվականին հայկական կողմն առաջարկել է կնքել ռազմատեխնիկական համագործակցության պրոֆիլային համաձայնագիր, որն էլ ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին, Աթենքում։ ՀՀ կառավարությունը համաձայնագրին հավանություն է տվել 2024 թվականի մարտի 7-ին։
Լրահոս
0