00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Муссолини и расизм
15:04
24 ր
Исторический ликбез
Муссолини - убежденный нацист и антисемит
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկար սպասված. Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն

© SputnikՀայաստան-Ղազախստան ազգային հավաքականների ընկերական խաղը
Հայաստան-Ղազախստան ազգային հավաքականների ընկերական խաղը - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Բաժանորդագրվել
Հայաստան-Ղազախստան ազգային հավաքականների ընկերական խաղի օրը մեր հավաքականի առաջատարներից մեկը՝ Էդուարդ Սպերցյանը, տոնում էր իր 24-ամյակը։ Իհարկե լավագույն նվերը կլիներ մեր թիմի հաղթանակը, ինչին էլ մեր ֆուտբոլիստները ձեռնամուխ եղան առաջին րոպեներից։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիս - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն։
Հանդիպման առաջին իսկ րոպեներից Հայաստանի հավաքականը մեծ ճնշում գործադրեց մրցակցի դարպասին, ու արդեն չորրորդ րոպեին մեր ֆուտբոլիստների առավելությունը ստիպեց մրցակցի պաշտպանին գնդակն ուղարկել սեփական դարպասը։ Նաիր Տիկնիզիյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Մարոչկինը շեղեց գնդակը դեպի սեփական դարպասը, չնայած եթե չհասներ Մարոչկինը, գնդակին հասնում էր Արթուր Միրանյանը։ Հետո շատ լավ հնարավորությունը չօգտագործեց Վահան Բիչախչյանը։
Բայց մինչև ընդմիջում ղազախները հարմարվեցին խաղադաշտին ու մրցակցին և կարող էին խփել պատասխան գնդակը։ Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերն ավելի ակտիվ էին։ Բավական է ասել, որ երկու անգամ մեր թիմին օգնության հասավ դարպասաձողը։ Նվազագույն առավելությունը մերոնց հաջողվեց պահպանել մինչև ընդմիջում։
Երկրորդ խաղակեսում, հավասար խաղի պայմաններում, կողմերը բավականին լուրջ սպառնալիքներ էին ստեղծում մեկ-մեկու դարպասին, ու հաջողությունը ուղեկցեց մեր հավաքականին։ Հարոյան- Սևիկյան- Բիչախչյան արագ կոմբինացիան ավարտվեց Վահան Բիչախչյանի դիպուկ հարվածով։ Սա գյումրեցի ֆուտբոլիստի 4-րդ գնդակն էր Հայաստանի հավաքականի կազմում։ Երկու գնդակի առավելություն ստանալուց ու փոփոխություններ կատարելուց հետո Հայաստանի հավաքականն արդեն վերահսկում էր խաղը, բայց մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունք ու կրճատեցին հաշիվը՝ 2։1։
Հայաստանի ու Ղազախստանի հավաքականները իրար դեմ անցկացրեցին 8-րդ հանդիպումը, մեր հավաքականը հաղթել է 5 անգամ, 2 խաղերում գրանցվել է ոչ-ոքի արդյունք, և Ղազախստանը հաղթել է մեկ անգամ։ Հաջորդ հանդիպումը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն անցկացնելու է սեպտեմբերին։ Ազգերի լիգայի հերթական խաղարկության շրջանակում մեր հավաքականը սեպտեմբերի 9-ին ընդունելու է Լատվիայի ընտրանուն։
Եվրո-2024-ի հայտացուցակներում ֆուտբոլիստներն ավելի շատ կլինեն. ՈւԵՖԱ-ի նորամուծությունը
Լրահոս
0