00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրները ավտոմեքենայի են հարվածել․ ՔԿ

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2024
Քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած ակցիաների ժամանակ մեքենային հարվածած երիտասարդներից մեկի ինքնությունը պարզվել է, մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիայի մասնակիցները մայիսի 13-ին Երևանի Զ․ Սարկավագի փողոցում աղբամաններով փակել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի դիմացը, բայց երբ վարորդը փորձել է շրջանցել՝ հարվածներ են հասցվել մեքենային՝ պատճառելով գույքային վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ Երևան քաղաքի բնակիչը «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքից 5 երեխայի է տեղափոխելիս եղել դպրոց, երբ շարժման համակիրները փակել են փողոցը։
«Երբ երիտասարդները մերժել են վարորդի՝ ճանապարհը բացելու խնդրանքը, վերջինս փորձել է շրջանցել ճանապարհի արգելափակված հատվածը: Այդ ընթացքում երիտասարդները հարվածել են ավտոմեքենայի տարբեր հատվածներին՝ արգելելով ավտոմեքենայի ընթացքը: Պարզվել է, որ ավտոմեքենային հարվածած անձանցից մեկը 19-ամյա երիտասարդ է: Նախաքննության ընթացքում զննվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են վնասված հատվածներ»,- ասված է հաղորդագրությունում։
19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Երիտասարդի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու նպատակով։
Մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին հանրապետության տարբեր բնակավայրերում խաղաղ անհնազանդության ակցիաների իրականացման ժամանակ 171 քաղաքացի էր բերման ենթարկվել։
Լրահոս
0