00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

171 քաղաքացի է այսօր բերման ենթարկվել ՀՀ տարբեր բնակավայրերում․ Գառնիկ Դանիելյան

© Sputnik / Aram NersesyanԳառնիկ Դանիելյանը հանրահավաքին
Գառնիկ Դանիելյանը հանրահավաքին - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2024
Գառնիկ Դանիելյանը հանրահավաքին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատգամավորը փորձեց թվարկել բոլոր այն բնակավայրերն ու երևանյան այն փողոցները, որոնք ՀՀ քաղաքացիները փակել էին։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Այսօր հանրապետության տարբեր բնակավայրերում խաղաղ անհնազանդության ակցիաների իրականացման ժամանակ 171 քաղաքացի է բերման ենթարկվել։ Սուրբ Աննա եկեղեցու մոտ օրվա ամփոփման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Ապացուցեցին, որ մեր ժողովուրդը պահանջատեր է և իր նպատակներին հասնելու համար պատրաստ է սեփական անձը վտանգի ենթարկելու, ապացուցելու, որ տեր է իր հայրենիքին»,- նշեց Դանիելյանը՝ այսօր վաղ առավոտից իրականացված ակցիաներն արդյունավետ անվանելով։
Պատգամավորը փորձեց թվարկել բոլոր այն բնակավայրերն ու երևանյան այն փողոցները, որոնք ՀՀ քաղաքացիները փակել էին։ Երևանում մոտ 2 տասնյակ փողոցներ են արգելափակվել՝ Մալյան, Մյասնիկյան, Արշակունյաց, Աբովյան, Թբիլիսյան խճուղի, Հանրապետության, Սարկավագի, Կոմիտաս-Գյուլբենկյան, Քոչար-Վաղարշյան խաչմերուկներ, Տիգրան Պետրոսյան, Վազգեն Առաջին վեհափառ և այլ փողոցներ։ Օրվա ընթացքում փակվել են նաև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում, Հայաստան-Իրան մայրուղին՝ Վայքի հատվածում, Երևան-Սևան մայրուղին և այլն։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն էլ արդյունավետ գնահատեց առավոտյան մշակութային, գիտական ինստիտուտներ կատարած այցելությունները՝ նշելով, որ ջերմ ընդունելության են արժանացել գրողների, նկարիչների միություններում, պատմության ինստիտուտում, նաև Գիտությունների ազգային ակադեմիայում։ Սրբազանը մանրամասնեց՝ դռները փակ չէին, պարզապես թյուրըմբռնում էր եղել անվտանգության աշխատակիցների հետ կապված։
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ 156 քաղաքացի ոստիկանության տարբեր բաժիններ էին տարվել ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։ Բագրատ սրբազանը ԱԺ խմբակցություններին առաջարկեց սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։
Լրահոս
0