00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա քաղաքական պատվերի դրսևորում է». Նարեկ Թևոսյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2024
Բաժանորդագրվել
Մելիքյանն ընդգծեց, որ բողոքարկումը ավելի քան մեկ ամիս կտևի, մինչև Վերաքննիչ դատարանը քննի ու որոշում կայացնի։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը կալանավորման որոշումը կբողոքարկվի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը և մանրամասներ ներկայացրեց մեղադրանքից։
Նշենք, որ հունիսի 5-ի գիշերը փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Նարեկ Թևոսյանը կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Մինչ այդ ՔԿ–ն հայտնել էր, որ 29–ամյա տղամարդու (Նարեկ Թևոսյանի,–խմբ) կազմակերպմամբ մայիսին «Տավուշը հանուն հայրենիքի» հավաքներին բազմամարդություն ապահովելու նպատակով առնվազն 4 անձի վճարվել է շուրջ 5.000-ական դրամ և այդ կերպ ապահովել նրանց ֆիզիկական մասնակցությունը հավաքներին։
«Առաջին ալիքի» «Լուրերի» հաղորդավարն էլ եթերի ժամանակ անդրադարձել էր Քննչական կոմիտեի բացահայտած դեպքին, համաձայն որի համացանցում տարածված հեռախոսազրույցում 2 տղամարդ Ղարաբաղի բարբառով զրուցում են։ Ռեպորտաժում արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել էր որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու հեռախոսազրույց, ինչի համար այսօր «Առաջին ալիքը» ներողություն է խնդրել նշելով, որ վրիպակ են թույլ տվել։
«Երեկվա իմ անդրադարձը բացառապես Հանրային հեռուստաընկերությանն էր վերաբերում և պատահական չէ, որ ես քննչական կոմիտեի հետ կապված որևէ նկատառում չեմ արել , որովհետև քննչական կոմիտեն իսկապես միջոցներ էր ձեռնարկել կատարվածը պարզելու համար և նման թարգմանություն չէր իրականացրել։ Հանրային հեռուստաընկերությունն իր բազմահազար լսարանի համար դա ներկայացրեց որպես հանցակազմի մասին վկայող անառարկելի փաստ։ Մինչդեռ դա վկայում էր այն մասին, որ գործ ունենք հայրենազրկված մարդկանց հետ, ուղղակի խոսում է նրա մասին, որ հիմա 2200 դրամանոց կոշիկ են հագնում, մինչդեռ առաջ 40.000 դրամից պակաս կոշիկ չէին հագնում»,–ասաց Մելիքյանը։
Նա ընդգծեց, որ «Առաջին ալիքից» պահանջում են նույն եթերային ժամին, նույն տևողությամբ ռեպորտաժ պատրաստեն՝ ներկայացնելու համար իրենց դիրքորոշումը։
«Իսկ մենք շատ հստակ դիրքորոշում ունենք. Նարեկ Թորոսյանը մեղքը չի ընդունում։ Նման բան չի եղել։ Սա մենք համարում ենք քաղաքական հետապնդում, և Հանրային հեռուստաալիքի երեկվա արածը վերջնականապես հաստատեց մեր պնդումները։ Այստեղ որոշակի նմանություն կա Արմեն Աշոտյանի գործին, որ երկու ուրիշ անձ խոսում են, Աշոտյանին կալանավորում են»,–ասաց պաշտպանը։
Անդրադառնալով քննչական կոմիտեի ձեռք բերված ապացույցներին, կատարված խուզարկություններին, հայտնաբերված գրություններով նոթատետրերին, Մելիքյանը նշեց, որ այդ ամենն իրենց տրամադրվել է։
«Պետք է նշեմ, որ այս դեպքով քննչական կոմիտեն շատ թափանցիկ է աշխատում։ Կարծում եմ քննչական կոմիտեն մեզ տրամադրել է բոլոր ապացույցները, մենք դատարանին էլ ներկայացրինք, որ այդ անունների մեծ մասը հնդիկների անուններ են։ Ակնհայտ է, որ այդ թեմայի հետ ոչ մի կապ չունեն, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքների ժամանակ մենք մի հնդիկ տեսե՞լ ենք։ Այս ամենը քննչական կոմիտեն ներկայացնում է որպես հիմնավոր կասկածի ապացույց։ Մինչդեռ սա քաղաքական ուղիղ պատվերի դրսևորում է»,–ասաց նա։
Մելիքյանն ընդգծեց, որ ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Թևոսյանի կալանավորման որոշումը բողոքարկումը ավելի քան մեկ ամիս կտևի, մինչև Վերաքննիչ դատարանը քննի ու որոշում կայացնի։
Լրահոս
0