00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սահմանադրական վեճեր» Բաքվի, «առողջ երկխոսություն»` Անկարայի հետ. ի՞նչ սպասել ապագայում

© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյանը Թուրքիայում
Արարատ Միրզոյանը Թուրքիայում - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2024
Բաժանորդագրվել
Հարաբերությունների կարգավորման համար իբր հայկական Սահմանադրության տեսքով գոյություն ունեցող խոչընդոտները մատնանշելով՝ Ադրբեջանն իրականում ցանկանում է վերացնել հայ ժողովրդի գործոնը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում իրենց լավատեսությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Այս մասին կարելի է դատել, օրինակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ խորհրդարանում նախօրեին հնչեցրած մտքերից։
Նախարարը բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ մասնավորապես հայտարարել էր, որ Թուրքիայի հետ առողջ երկխոսություն է ընթանում և հարաբերությունների կարգավորման հարցում լայն փոխըմբռնում կա մի շարք հարցերի շուրջ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին և ՀՀ Սահմանադրության վերաբերյալ նրա ունեցած դժգոհությանը, այս համատեքստում Միրզոյանը հավաստիացրել է, որ սահմանադրությունների նկատմամբ դիտարկումները փոխադարձ են, սակայն ո՛չ Հայաստանի Սահմանադրությունը, ո՛չ էլ Ադրբեջանի Սահմանադրությունը իրավական տեսանկյունից երկարաժամկետ խաղաղության համար խնդիր չեն կարող լինել: Մեկ օր անց Միրզոյանի հայտարարությանն արձագանքել է ադրբեջանցի գործընկերը։ Ջեյհուն Բայրամովն «անընդունելի» է անվանել երկու երկրների սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու` Միրզոյանի փորձը: Իսկ Հայաստանում նոր Սահմանադրության անհրաժեշտության վերաբերյալ քննարկումները Բայրամովը դրական է համարել: Փորձագետներն Ադրբեջանի վարքագծում Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու անթաքույց փորձեր են տեսնում։ Իսկ այն փաստը, որ նոր Սահմանադրության մասին խոսակցությունը սկսել են Հայաստանի իշխանությունները, նոր կապիտուլյացիայի վտանգ է պարունակում։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անհեթեթ համարեց այն փաստը, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է նոր Սահմանադրություն ընդունել։ Անհասկանալի է, թե ինչու հարևան պետությունը պետք է որոշի՝ Հայաստանի Սահմանադրությունը համապատասխանում է իր շահերին, թե ոչ։
Երկրի Մայր օրենքի ընդունումը կամ դրանում փոփոխություններ կատարելը բացառապես ժողովրդի, տվյալ դեպքում՝ ՀՀ ժողովրդի իրավասությունն է։ Դա նրա ինքնիշխան գործն է։ Փորձագետը կարծում է` փորձելով վերացնել հարաբերությունների կարգավորման համար իբր հայկական Սահմանադրության տեսքով գոյություն ունեցող խոչընդոտները՝ Ադրբեջանն իրականում ցանկանում է վերացնել հայ ժողովրդի գործոնը, նրա սուբյեկտայնությունը: Եթե Հայաստանի իշխանություններն ի վերջո դրական արձագանքեն Բաքվի պահանջին, ապա դա կդառնա նրանց վերջնական կապիտուլյացիան և կարձանագրի ազգային արժանապատվության բացակայությունը։
Սահմանադրությունը մարդկության եզակի հայտնագործությունն է, որ մոլորակում ապահովի բոլոր իրերի և երևույթների աստիճանակարգը։ Այս հիերարխիան ունի հետևյալ տեսքը՝ Արարիչ, մարդ, ժողովուրդ և պետություն։ Եվ պետությունը, որը նշված շղթայի վերջին սուբյեկտն է, չի կարող հանուն բարիդրացիական հարաբերությունների, հանուն մեկ այլ պետության հետ խաղաղության ստիպել իրենից բարձր կանգնած ժողովրդին փոխել իր ինքնությունը։ Այվազյանի համոզմամբ՝ եթե իշխանությունները Սահմանադրության հարցում զիջեն Բաքվի ճնշումներին, ապա գործընթացը միայն դրանով չի սահմանափակվի։ Սա ճանապարհ կբացի դեպի նոր՝ ցավոտ և ծանր զիջումներ Ադրբեջանին և նրա հետևում կանգնած Թուրքիային։
Թուրքագետ Նելլի Մինասյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կա ինչ-որ գործընթաց, որին վերաբերող սպասելիքներ կան։ Ենթադրում է, որ հարցը վերաբերում է սահմանի, այսպես ասած, սահմանափակված բացմանն ու միգուցե Անիի կամրջի վերանորոգմանը։ Միաժամանակ, թուրքագետին ևս զարմացրել են Միրզոյանի երեկվա հայտարարությունները։
«Երբ մենք նայում ենք մամուլը, տեղեկատվական դաշտը՝ այն, ինչ հասանելի է մեզ, չկան այնպիսի փաստեր, իրադարձություններ, որոնք թույլ կտան նման եզրակացության գալ»,- նշում է Մինասյանը։
Թե որքանով է առողջ այս երկխոսությունը, փորձագետը ժվարանում է գնահատել, միաժամանակ կարծում է, որ հնարավոր է՝ փոխըմբռնում կա տարբեր հարցերի հետ կապված։ Թեպետ Ադրբեջանն ու Թուրքիան միասնաբար են հանդես գալիս շատ հարցերում, բայց գործ ունենք առանձին պետությունների հետ։
Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության պայմանագրի լրամշակված 9-րդ խմբագրությունը
Թուրքագետի կարծիքով՝ այս համատեքստում հնարավոր է` գա այն պահը, երբ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները փորձի կառուցել։ Ըստ Մինասյանի՝ սահմանադրությունների հետ կապված հակասությունները չեն կարող լուրջ դերակատարում ունենալ հարաբերությունների կարգավորման հարցում։ Գլխավոր խնդիրն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, դրա համար էլ Թուրքիան հարցերը ձգձգում է, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիայի ռազմավարական ծրագրերում գործիքի դեր է կատարում։
Լրահոս
0