00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես չեմ կարծում. մարզպետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Ղուկասյան
Ռոբերտ Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2024
Բաժանորդագրվել
Ռոբերտ Ղուկասյանը նշում է, որ վարչապետը ներկայացրել է, թե ինչ քարտեզով է սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվելու։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը չի կարծում, որ մարզում սահմանազատում և սահմանագծում անելուց հետո կարող են Ադրբեջանին տարածքներ անցնել։ Այս մասին նա ասաց ՀՀ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին` արդյոք Սյունիքից տարածքներ հանձնվելու են այդ գործընթացի շրջանակում։
«Չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ շատ տեղերում ավելի շատ պետք է ադրբեջանցիները հետ քաշվեն։ Եթե սահմանագծում, սահմանազատում արվի, իհարկե, ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն օկուպացված տարածքներից, քանի որ Սյունիքում ՀՀ սուվերեն տարածքում ներխուժում կա։ Հստակ սահմանագծում և սահմանազատում կա քարտեզով, որը վարչապետը ներկայացրել է»,- ասաց Ղուկասյանը։
Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե մարդիկ ինչ են խոսում մարզում սահմանագծման և սահմանազատման մասին, մասնավորապես ելնելով այն բանից, որ Տավուշի մարզում արդեն սկսվել է այդ գործընթացը։
«Սյունիքում ինձ հետ շփումներում հասարակությունն առանձնապես շատ չի խոսում այդ թեմաներով, բայց սահմանազատումն ու սահմանագծումը կարևոր գործընթաց է և կարծում եմ` պետք է լինի»,– նշեց Ղուկասյանը։
Մարզպետը միաժամանակ շեշտեց՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին հստակ ինֆորմացիա չունի, քանի որ համապատասխան հանձնաժողովում ընդգրկված չէ։
«Երբ այդ օրակարգը գա Սյունիք, ես տեղյակ կլինեմ»,- ասաց Ղուկասյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Լրահոս
0