00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը վստահ է` Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը մարում է

© Sputnik / Asatur YesayantsԱրայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2024
Արայիկ Հարությունյան
Բաժանորդագրվել
Արայիկ Հարությունյանն անտեղի է համարում այսօրվա բողոքի ակցիաները 2018-ի իրադարձությունների հետ համեմատելը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը համոզված է, որ «Տավուշ հանուն հայրենիքի" բողոքի շարժումն աստիճանաբար մարում է։ Նա այդ մասին ասաց լրագրողներին։

«Իմ քաղաքական փորձառությամբ և այն ընթացքով, որ տեսնում եմ, Բագրատ սրբազանի շարժումը մարում է։ Եթե դու գալիս ես գերատեսչության առաջ և հաթաթաներ են տալիս, դժվար թե դրական արձագանք ստանաս։ Հիմա ով ինչ հարց ունենա, պետք է մի քանի տասնյակ մարդ տանի գերատեսչության մոտ ու ասի` թող ղեկավարը իջնի այս կամ այն հարցին պատասխան տա։ Եթե այս գործելաոճը չլինի, մենք ցանկացած քաղաքական ուժի հետ պատրաստ ենք հարաբերվելու»,– ասաց նա` խոսելով արտգործնախարար Արարատ Միրզոյանին հանդիպելու պահանջի մասին։

Հարությունյանն անտեղի է համարում այսօրվա բողոքի ակցիաները 2018-ի իրադարձությունների հետ համեմատելը։ Նրա խոսքով` այդ ակցիաները խաղաղ բնույթ էին կրում և ուղղված էին ավտորիտար համակարգի, ընտրությունները կեղծած իշխանության և իշխանությունը յուրացրած մարդկանց դեմ:
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0