00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիրանցի բնակիչն իր ձեռքով քանդում է իր տունը, որ ադրբեջանցիներին չմնա

Жители Киранца демонтируют дом, оказавшийся на территории Азербайджана после делимитации
Жители Киранца демонтируют дом, оказавшийся на территории Азербайджана после делимитации - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2024
Բաժանորդագրվել
Սահմանազատումից հետո Կիրանց գյուղի երկու տուն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները, որոնց տները սահմանազատումից հետո անցնում են ադրբեջանական կողմին, սկսել են քանդել դրանք։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են գյուղացիները։
Բանն այն է, որ սահմանազատումից հետո գյուղից երկու տուն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Բնակիչներին իրենց տներն ազատելու համար մինչև հունիսի 24-ը ժամանակ է տրվել։
Տանտերերից Մհերն արդեն սկսել է քանդել իր տունը։ Նա չի ցանկանում իր տարիների քրտնաջան աշխատանքով ստեղծած տունը թողնել ադրբեջանցիներին։ Իսկ մյուս տան տերը՝ Խանումը, շարունակում է պնդել, որ չի պատրաստվում իր տունը լքել։

«Եթե մի շաբաթ հետո փշալարը քաշելու են, ես ոնց պետք է էդտեղ մնամ։ Ես հիմա շինանյութը հավաքում եմ, որ տանեմ գյուղի վերջում մի տուն սարքեմ, տեղը որոշված է, բայց փաստաթղթերը պետք է հաստատվեն, որ ես կարողանամ շինարարություն անել։ Իմ տան գրեթե 70-80 տոկոսը քանդել եմ արդեն։ Տանս մոտ փոքր ֆերմա ունեմ , դա էլ պետք է քանդեմ։ Մինչև հունիսի 24–ը պետք է տարածքը ազատեմ»,–ասաց Մհերը։

Նրա խոսքով` առայժմ միայն ինքն է քանդում, տարածքում մի վագոն–տնակ կա, դա էլ երևի առաջիկայում կքանդեն։
Հարցին, թե քանդելու համար որևէ դիտողություն չի արվել, բնակիչն ընդգծեց, որ ոչ մեկն իրավունք չունի իրեն խանգարելու։
«Իրավունք չունեն ինձ ասեն՝ մի քանդի։ Իմ սարքած տունն Է, որը պետք է թուրքին անցնի»,–ասաց նա։
Նրա խոսքով` իրեն տարբեր մարդիկ, որոնց անգամ չի ճանաչում, զանգում- հարցնում են, թե ինչով կարող են օգնել։
Ավելի վաղ գյուղապետ Կամո Շահինյանը հայտնել էր, որ արդեն հունիսի վերջին ադրբեջանցի սահմանապահները կտեղակայվեն իրենց անցած տարածքներում:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին երկու երկրների սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Դրա արդյունքում 1976 թվականի քարտեզների հիման վրա ստորագրվեց մի շարք բնակավայրերի միջև անմիջապես սահմանագծման մասին արձանագրություն-նկարագիր։
Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ՀՀ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Տավուշի մարզի սահմանի հատվածի պահպանությունը ՝ Բերքաբեր գյուղի շրջանում 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս գյուղերի մոտ՝ 4,9 կմ:
Լրահոս
0