00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն էլեկտրամոբիլների ներկրման արտոնությունների երկարաձգում կառաջարկի նաև 2026-ից հետո

© Photo : provided by Karen DerdzyanԷլեկտրամոբիլ
Էլեկտրամոբիլ - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2024
Բաժանորդագրվել
Հանրապետությունը 2024 թվականի 5 ամիսների ընթացքում գրեթե կիսով չափ սպառել է էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման տարեկան քվոտան։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանը կառաջարկի երկարաձգել 3–րդ երկրներից դեպի Հայաստան և ԵԱՏՄ մյուս երկրներ էլեկտրամոբիլների անմաքս ներմուծումը նաև 2026 թվականից հետո։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի կատարման մասին կառավարության հաշվետվության շրջանակներում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ինչպես նշել է նախարարը, 2024 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանն արդեն գրեթե կիսով չափ սպառել է ԵԱՏՄ որոշմամբ հաստատված 8 հազար էլեկտրամոբիլների տարեկան անմաքս քվոտան։
Հայաստանում հնարավո՞ր է էլեկտրամոբիլներ արտադրել. փորձագետի կարծիք
Պապոյանը հիշեցրեց, որ ԵԱՏՄ մակարդակով նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2026 թվականից հետո էլեկտրամոբիլների ներմուծումն այլևս չի ազատվի մաքսատուրքից։ Նախարարը կարծում է, որ հայկական կողմը դեռ բավականին ժամանակ ունի գործընկերների հետ բանակցելու համար՝ արտոնյալ ռեժիմի երկարաձգման շուրջ։
Նրա խոսքով՝ եթե 2018-ին Հայաստան է ներկրվել ընդամենը մի քանի հատ Էլեկտրամոբիլ, 2021-ին արդեն մի քանի հարյուրն է բերվել, իսկ 2023-ին՝ ավելի քան 7 հազարը:
«Եթե այսպես շարունակվի, ապա 2024-ի վերջին մեր քաղաքացիները գուցե ստիպված լինեն մեքենաներ ներկրել քվոտայից դուրս՝ արդեն մաքսատուրքով։ Սա կրկին ցույց է տալիս, որ էլեկտրամոբիլները մեր երկրում գնալով ավելի պահանջված են դառնում»,- նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ 8 հազար էլեկտրամոբիլների քվոտան Հայաստանում վերահաստատվել է նաև 2025 թվականի համար։
Սահմանված քվոտան գերազանցելու դեպքում ԵԱՏՄ ներմուծվող Էլեկտրամոբիլների համար մաքսատուրքը սահմանվել է 15 տոկոս։ Անմաքս քվոտաները գործում են ԵԱՏՄ բոլոր երկրների համար, բացի Ռուսաստանից (որը հրաժարվել է դրանցից՝ էլեկտրամոբիլների սեփական արտադրությունը զարգացնելու համար)։
Լրահոս
0