00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հնարավո՞ր է էլեկտրամոբիլներ արտադրել. փորձագետի կարծիք

© Photo : provided by Karen DerdzyanԷլեկտրամոբիլ
Էլեկտրամոբիլ - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2024
Էլեկտրամոբիլ
Բաժանորդագրվել
Հայկ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում ենթակառուցվածքներն ավելի քան բավարար են էլեկտրամոբիլների սպասարկման համար, մինչդեռ արտադրության համար տեխնոլոգիաներ պարզապես չկան։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հայաստանում էլեկտրամոբիլների արտադրությունը չի կարող արդյունավետ լինել, քանի դեռ ՀՀ–ում լոգիստիկ խնդիրները չեն լուծվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց էլեկտրամոբիլների լիցքավորիչների «Էկոքարս» ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանը։
Դեռ նոյեմբերին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ չինական BYD և մի քանի այլ ընկերությունների հետ քննարկում են Հայաստանում էլեկտրոմոբիլների համատեղ արտադրություն կազմակերպելու հարցը։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի որոշման համաձայն` Հայաստանն այս տարի կկարողանա առանց մաքսատուրքի տարեկան 8 հազար էլեկտրամոբիլ ներմուծել։
Փորձագետը կարծում է, որ եթե անգամ հաջողվի որևէ արտադրողի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, սպառման և ինքնարժեքի առումով արդյունավետ չի լինի։
«Բոլորը գիտեն, որ ճանապարհները շատ «զգայուն» են` թե՛ դեպի Վերին Լարս, թե՛ դեպի Թուրքիա, թե՛ այլ ուղղություններով։ Սկզբի համար պետք է լոգիստիկ հարցերը լուծել, հետո նոր մտածել արտադրության մասին»,– ընդգծեց Հարությունյանը։
Եթե անգամ ՀՀ–ում էլեկտրամոբիլների արտադրություն սկսվի, ապա փորձագետը կարծում է, որ դա կարող է արվել ավտոմեքենայի մասերը ներկրելու և այստեղ հավաքելու միջոցով, քանի որ այս փուլում Հայաստանում համապատասխան տեխնոլոգիաներ պարզապես չկան։
Նա ընդգծեց, որ եղել են գործարարներ, որոնք փորձել են վերոնշյալ տրամաբանությամբ Հայաստանում մեքենա հավաքել, սակայն ոչ մի հաջողության դեռ չեն հասել։ Այս համատեքստում նա հիշեցրեց «Սեպուհ 1» ընկերության օրինակը։
Փորձագետը հուսով է, որ առանց մաքսատուրքերի 8000 էլեկտրամոբիլների ներկրման վերաբերյալ վերջին որոշումը կխթանի ներկրումը, և նախորդ տարվա համեմատ ավելի լավ ցուցանիշ կլինի (նախորդ տարի ներկրվել է գրեթե 6 հազար էլեկտրամոբիլ. խմբ.)։
«Շատ մեծ աժիոտաժ կա էլեկտրամոբիլների շուկայում, ես շատերին գիտեմ, որ պլանավորել են առաջիկայում փոխել իրենց տրանսպորտային միջոցը և անցնել էլեկտրականի»,– նշեց նա։
Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում այս պահին ենթակառուցվածքները ավելի քան բավարար են էլեկտրամոբիլներին սպասարկելու համար։ Շուկայում հայտնվում են նաև նոր ընկերություններ և ակտիվ ընդլայնում են իրենց ցանցերը, հետևաբար սպասարկման խնդիր չի կարող լինել։
Հիշեցնենք, որ մինչև 2025 թվականը Հայաստանում էլեկտրամոբիլների ներմուծման և վաճառքի (այդ թվում՝ երկրորդային) ժամանակ ԱԱՀ չի գանձվի։ Այս արտոնությունը գործում է 2019 թվականի հուլիսի 1-ից:
Լրահոս
0