00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր պահանջն է` Քյարամյանը իջնի. սրբազանի գլխավորած շարժումն արդեն ՔԿ շենքի մոտ է

© Sputnik / Ashot SafaryanАрхиепископ Баграт Галстанян общается с полковником Петросяном у здания СК на акции движения "Тавуш во имя Родины" (3 мая 2024). Еревaн
Архиепископ Баграт Галстанян общается с полковником Петросяном у здания СК на акции движения Тавуш во имя Родины (3 мая 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2024
Բաժանորդագրվել
Սրբազանի պահանջից հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդգար Պետրոսյանը հայտարարեց` եթե հանդիպում են ցանկանում, պետք է դիմում գրեն։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած երթն արդեն ՀՀ քննչական կոմիտեի մոտ է։
Քաղաքացիները «վուվուզելներով» մոտեցան ՔԿ շենքին, ապա սրբազանը կոչ արեց ծափահարություններով ողջունել ոստիկաններին։
Շենքի դիմաց մի քանի շարքով կանգնած են ոստիկանության զորքերի ծառայողները, կարմիրբերետավորները։ Այնտեղ են նաև Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Պարեկային ծառայության պետ Սամվել Խուդինյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Կարեն Հակոբյանը։
«Շատ խաղաղ և հանդարտ կերպով, առանձ մեր ինքնատիրապետումը կորցնելու` պետք է հասկանանք` ՀՀ քննչական կոմիտեն գործում է միայն քաղաքացիների դե՞մ, թե՞ նաև գործողություններ ունի ձեռնարկած այն բոլոր ոստիկանական բռնությունների դեմ, որոնք իրականացվել են այս ընթացքում։ Կարմիրբերետավոր չեմ ասում, որովհետև բերետը պատվիր նշան է, իսկ գլխարկ կրող անձինք պատիվ չունեցող անձինքն են։ Նրանք կարողանում են 40 հոգով ծեծել, ջարդել մեկ մարդու և պատասխան չտալ դրա համար»,– ասաց շարժման առաջնորդը։
Նա վստահեցրեց` խնդիրը խուլիգանների, ոչ թե ոստիկանների հետ է։
Սրբազանը նաև նշեց.
«Մեր պահանջը շատ պարզ ու հստակ է։ Մենք պահանջում ենք, որպեսզի Արգիշտի Քյարամյանը կամ ՔԿ-ից որևէ ներկայացուցիչ իջնի ժողովրդի հետ հանդիպելու։ Թող գան, ասեն, ներկայացնեն ու բացատրեն այն հայտարարությունը, թե ինչպես են շրջանակները ստուգում պատասխանատուներին։ Մեր կողմից ներկայացված գաղափարի, ծրագրի ու օրակարգի պատասխանատուները ձեր առջև կանգնած են, չենք փախչում։ Ես ասել եմ` դրա համար պատասխանատու եմ, ուղիղ ձեր դիմաց կանգնած եմ»,– նշեց սրբազանը։
Այս պահանջից հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդգար Պետրոսյանը մոտեցավ սրբազանին և ասաց, որ եթե հանդիպում են ցանկանում, թող դիմում գրեն։ Ակցիայի մասնակիցները սուլոցներով արձագանքեցին այդ հայտարարությանը։
Բոլոր ձերբակալվածներն ունեն վնասվածքներ․ Տիգրան Աբրահամյան
«Թուղթ ու գրիչ ունե՞ք, հիմա 1000 դիմում կգրենք։ Ես չեմ ուզում բարձրանալ։ Պարոն Քյարամյանը կամ այլ ՔԿ ներկայացուցիչ կիջնի այստեղ և կլսի մեր պահանջները և կպատասխանի մեր հարցերին, կամ հետագայի համար մենք չենք կարող պատասխան տալ»,– ասաց շարժման առաջնորդը։
Ոստիկանության մայոր Ղազարյանն էլ հայտարարեց, որ քննչական կոմիտեում կարգ կա, և այնուամենայնիվ պետք է դիմում գրել։ Ղազարյանը նաև հորդորեց քաղաքացիներին զուսպ լինել ու չվիրավորել ոստիկանության ծառայողներին։
Բագրատ սրբազանը վստահեցրեց` վիրավորանքը քննչական կոմիտեի վերաբերմունքն է։ «Պարոն Ղազարյան, ինչպես ասում են Շամշադինում` «don’t insult our intelligence», այսինքն` մի վիրավորեք մեր բանականությունը»,– նշեց շարժման առաջնորդը։
Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները ավտոերթով մեկնել էին Գյումրի ու հանրահավաք անցկացրել։
Հայաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0