00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի երկու քաղաք էլ կգնանք, իսկ մնացած գործողությունները կլինեն Երևանում. Բագրատ սրբազան

© Photo : Ազգային ճակատԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2024
Բագրատ սրբազան
Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանի խոսքով` շուտով կհայտնեն մեծ հանրահավաքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կշարունակեն այցելել Հայաստանի այլ քաղաքներ։ Գյումրիում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նա չասաց, թե կոնկրետ որ քաղաքներ կայցելեն և երբ։
«Դեռ մի երկու քաղաք էլ կգնանք, իսկ մնացած գործողությունները կլինեն Երևանում»,– ասաց սրբազանը։
Նրա խոսքով` շուտով կհայտնեն մեծ հանրահավաքի մասին, որը կլինի իրենց ասելիքի ու ճշմարտության հանրագումարը։
© Photo : Ազգային ճակատԲագրատ սրբազանը Գյումրիում
Баграт Галстанян обращается к сторонникам во время митинга на Театральной площади (1 июня 2024). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2024
Բագրատ սրբազանը Գյումրիում
Այսօրվա հանրահավաքն ավարտվեց «Նիկոլի փուչիկ խոսքերը» ակցիայով։ Երիտասարդները պայթեցրին իրենց հետ բերած փուչիկները, որոնց վրա գրված էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` տարբեր ժամանակներում հնչեցրած հայտարարությունները, օրինակ` «Արցախը Հայաստան է, և վերջ»։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0