00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ժողովուրդն ընդունի շարժումը, հաշվի կնստենք. նախարարը` ՀՀ–ում անցկացվող ակցիաների մասին

© Sputnik / Asatur YesayantsՆարեկ Մկրտչյան
Նարեկ Մկրտչյան - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2024
Նարեկ Մկրտչյան
Բաժանորդագրվել
Նարեկ Մկրտչյանի խոսքով` 2018 թվականից ի վեր Հայաստանում ժողովրդավարություն է, ցանկացած շարժում կարող է արտահայտել իր կամքը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վստահեցնում է` եթե հանրությունն ընդունելի համարի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, իրենք հաշվի կնստեն այդ կամքի հետ։ Նա այդ մասին հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` նշելով, թե ինչպես է գնահատում ՀՀ–ում առկա քաղաքական իրավիճակը և ինչ կարծիք ունի երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին։
Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը
Տևական ժամանակ է` Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի և իրազեկման ակցիաներ, ինչպես նաև երթեր է իրականացնում ամբողջ հանրապետությունում։ Շարժման անդամներն ու կողմնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Կառավարությունում հիմա խուճապային տրամադրությունների մեջ չեն։ 2018 թվականից հետո Հայաստանում ժողովրդավարական իրավիճակ է, և հանուն տարբեր գաղափարների յուրաքանչյուր նախաձեռնություն ու շարժում կարող են իրենց կամքն արտահայտել։ Նրանք կարող են նաև ժողովրդավարական գործիքակազմի համատեքստում իրականացնել տարբեր դրսևորումներ մինչև այն պահը, քանի դեռ օրենք չի խախտվել։ Ցանկացած գործընթաց ընդունելի կամ ոչ ընդունելի պետք է լինի ժողովրդի կողմից։ Եթե հանրությունը ընդունելի համարի այս շարժումը և իրենց առաջ մղած գաղափարները, ուրեմն դա ժողովրդի կամքն է, որի հետ հաշվի կնստենք»,– նշեց նախարարը։
Հարցին` արդյոք ժողովրդավարության մաս է կազմում նաև այն, որ 40 կարմիրբերետավոր ծեծել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, նախարարը իրավական գնահատական չտվեց։ Նա միայն ասաց, որ ցանկացած գործընթաց և միջադեպ պետք է իրավական գնահատական ստանա։
ՀՀ ՔԿ–ի շենքի մոտ շղթաներով ու հայելիներով ակցիաներ անցկացվեցին. տեսանյութ, լուսանկարներ
Լրահոս
0