https://arm.sputniknews.ru/20240603/hh-qk-shenqi-mvot-shghtanervov-u-hajelinervov-akcianer-anckacvecin-76588299.html
ՀՀ ՔԿ շենքի մոտ շղթաներով ու հայելիներով ակցիաներ անցկացվեցին. տեսանյութ, լուսանկարներ
ՀՀ ՔԿ շենքի մոտ շղթաներով ու հայելիներով ակցիաներ անցկացվեցին. տեսանյութ, լուսանկարներ
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները կարծում են, որ ՔԿ–ն չի արձագանքում իրական հանցագործություններին և փոխարենը ճնշում է ցուցարարներին: 03.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-03T12:53+0400
2024-06-03T12:53+0400
2024-06-03T13:08+0400
«տավուշը հանուն հայրենիքի»
տեսանյութեր
տեսանյութ
ձերբակալություն
ֆլեշմոբ
շղթա
հայելի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/03/76584362_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2ebb9d86f818dddb644b8290f5def39b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շղթաներով ակցիա իրականացրին ՀՀ քննչական կոմիտեի մոտ` պահանջելով ազատ արձակել մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց կողմնակիցներին:Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել էր, որ մայիսի 31-ին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ ձերբակալված քաղաքացիներին մեղադրանք չի առաջադրվել, ինչը նշանակում է, որ ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո նրանց բոլորին պետք է ազատ արձակեն։ Ակտիվիստների մեկ խմբի դեպքում 72 ժամը լրանում է հունիսի 3–ին` ժամը 15:30-ին, մյուսների դեպքում` ժամը 17:00-ին:«Ազատազեն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ակցիայի մի քանի մասնակիցներր շղթաներով կապկպել են իրենց և կանգնել ուղիղ ոստիկանության ծառայողների դիմաց:ՔԿ շենքի դիմաց դա միակ ակցիան չէր։ Մի խումբ այլ երիտասարդներ էլ ֆլեշմոբ կազմակերպեցին` բարձրացնելով հայելիները և իրավապահներին առաջարկելով կողքից նայել իրենց գործողություններին:Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջել է, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը կամ որևէ այլ ներկայացուցիչ իրենց մոտ իջնի և ներկայացնի 27 ակտիվիստի ձերբակալման պատճառները:Ի պատասխան ոստիկանության ներկայացուցիչը փոխանցեց, որ ՔԿ-ից ոչ ոք չի իջնի, քանի որ ըստ կարգի` հարկավոր է դիմում գրել։ Ի պատասխան` շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը դիմեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին։«Պարոն Քյարամյան, Դուք չե՞ք կարող հանդիպել քաղաքացիների հետ։ Չե՞ք ուզում իջնել Ձեր բարձրությունից: Մենք ինչ-որ կերպ կգանք, բայց հիմա կարող եք մարդ ուղարկել»,– ասաց Գալստանյանը։Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները մայիսի 31-ին հավաքվել էին ՀՀ ԱԳՆ–ի մոտ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանեցին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց, բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։ Ավելի ուշ ՔԿ–ից հայտնեցին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 28 մասնակից է ձերբակալվել։Ըստ ՔԿ հաղորդագրության` ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/03/76584362_226:0:1666:1080_1920x0_80_0_0_98346d61ac2a22322e8011e0e169aa9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«տավուշը հանուն հայրենիքի», տեսանյութեր, տեսանյութ, ձերբակալություն, ֆլեշմոբ, շղթա, հայելի
«տավուշը հանուն հայրենիքի», տեսանյութեր, տեսանյութ, ձերբակալություն, ֆլեշմոբ, շղթա, հայելի
ՀՀ ՔԿ շենքի մոտ շղթաներով ու հայելիներով ակցիաներ անցկացվեցին. տեսանյութ, լուսանկարներ
12:53 03.06.2024 (Թարմացված է: 13:08 03.06.2024) Ակցիայի մասնակիցները կարծում են, որ ՔԿ–ն չի արձագանքում իրական հանցագործություններին և փոխարենը ճնշում է ցուցարարներին:
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շղթաներով ակցիա իրականացրին ՀՀ քննչական կոմիտեի մոտ` պահանջելով ազատ արձակել մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց կողմնակիցներին:
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել էր, որ մայիսի 31-ին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ
ձերբակալված քաղաքացիներին մեղադրանք չի առաջադրվել, ինչը նշանակում է, որ ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո նրանց բոլորին պետք է ազատ արձակեն։ Ակտիվիստների մեկ խմբի դեպքում 72 ժամը լրանում է հունիսի 3–ին` ժամը 15:30-ին, մյուսների դեպքում` ժամը 17:00-ին:
«Ազատազեն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ակցիայի մի քանի մասնակիցներր շղթաներով կապկպել են իրենց և կանգնել ուղիղ ոստիկանության ծառայողների դիմաց:
ՔԿ շենքի դիմաց դա միակ ակցիան չէր։ Մի խումբ այլ երիտասարդներ էլ ֆլեշմոբ կազմակերպեցին` բարձրացնելով հայելիները և իրավապահներին առաջարկելով կողքից նայել իրենց գործողություններին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջել է, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը կամ որևէ այլ ներկայացուցիչ իրենց մոտ իջնի և ներկայացնի 27 ակտիվիստի ձերբակալման պատճառները:
Ի պատասխան ոստիկանության ներկայացուցիչը փոխանցեց, որ ՔԿ-ից ոչ ոք չի իջնի, քանի որ ըստ կարգի` հարկավոր է դիմում գրել։ Ի պատասխան` շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը դիմեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին։
«Պարոն Քյարամյան, Դուք չե՞ք կարող հանդիպել քաղաքացիների հետ։ Չե՞ք ուզում իջնել Ձեր բարձրությունից: Մենք ինչ-որ կերպ կգանք, բայց հիմա կարող եք մարդ ուղարկել»,– ասաց Գալստանյանը։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները մայիսի 31-ին հավաքվել էին ՀՀ ԱԳՆ–ի մոտ։ Շարժման առաջնորդ
Բագրատ սրբազանը կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած
հայտարարություններին։
ԱԳՆ-ից պատասխանեցին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց,
բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին
բերման ենթարկել մարդկանց։ Ավելի ուշ ՔԿ–ից
հայտնեցին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 28 մասնակից է ձերբակալվել։
Ըստ ՔԿ հաղորդագրության` ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: