00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները երթով շարժվում են դեպի ՀՀ քննչական կոմիտե

Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեի շենքի դիմաց այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սուրբ խաչ եկեղեցու բակից Բագրատ սրբազանի գլխավորությամբ մեկնարկեց քայլերթը դեպի ՀՀ քննչական կոմիտե։
Նշենք, որ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 31-ին ԱԳ նախարարության մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության կողմից բերման ենթարկված 28 քաղաքացի ձերբակալվել է։ Որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Բագրատ սրբազանի հետ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին որոշ պահանջներ են ներկայացնելու ու փորձելու են որոշ հարցերի պատասխաններ ստանալ։
«Միասին, շատ խաղաղ և հանդարտ կընթանանք նախանշված վայր։ Մենք մեր հանդարտությունն ու ուղղամտությունը որևէ պահի չենք կորցնելու։ Սա ամենակարևոր հաղթաթուղթն է մեզ համար»,– նշեց սրբազանը։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր խորհրդարանական գործունեության ողջ ընթացքում ոստիկանության կողմից նման ագրեսիա չի տեսել:
Մասնավորապես, նա տեսակցել է ձերբակալվածներին մեկուսարանում, գրեթե բոլորն ունեն մարմնական վնասվածքներ։
«Պետք է ոչ թե ծառայողական քննություններ անցկացնել, այլ քրեական գործեր հարուցել։ Կատարվել են իրավախախտումներ, դրանք պետք է քննել, ոչ թե փորձել կոծկել գործը»,– ասաց պատգամավորը։
Ներկայում ՔԿ շենքի դիմաց մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։
Նշենք նաև, որ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտարարել է` 72 ժամը լրանալուն պես` 15։30-ին (մի քանիսի դեպքում պարագայում` 17։00-ին) ձերբակալված քաղաքացիներից մի քանիսը այսօր պետք է ազատ արձակվեն Երևանի, Մասիսի և Աբովյանի ՁՊՎ–ներից։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները մայիսի 31-ին հավաքվել էին ՀՀ ԱԳՆ–ի մոտ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանեցին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց, բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։ Ավելի ուշ ՔԿ–ից հայտնեցին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 28 մասնակից է ձերբակալվել։
Ըստ ՔԿ հաղորդագրության` ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լրահոս
0