00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն այս պահին հեռացավ ՔԿ շենքի մոտից

Բաժանորդագրվել
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը, մինչ շենքի մոտից հեռանալը, կոչ արեց ՔԿ–ին քրեական վարույթներ սկսել մի շարք ոստիկանների նկատմամբ, որոնք բռնի ուժ են կիրառել ակցիաների մասնակիցների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները հեռացան ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտից։
Սրբազանը կոչ արեց բոլորին գնալ իրենց նախանշված ուղղությամբ, սակայն չհստակեցրեց, թե ուր։
«Շարժվեցինք, իմաստ չունի այլևս։ Մեր ասելիքներն ասել ենք, մինչև վերջ հետամուտ ենք լինելու մեր պահանջների կատարմանը»,– նշեց շարժման առաջնորդը։
Մինչ շենքի մոտից հեռանալը, Բագրատ սրբազանը ՔԿ–ին կոչ արեց քրեական վարույթներ նախաձեռնել այն ոստիկանների նկատմամբ, որոնք բռնի ուժ են կիրառել ակցիաների մասնակիցների նկատմամբ։
«Պետք է քրեական վարույթներ նախաձեռնել բոլոր այն խուլիգանների նկատմամբ, որոնք 10 հոգով ծեծել են Արման Սարգսյանին, Աշոտ Սիմոնյանին, Կարեն Գրիգորյանին, Արսեն Գրիգորյանին, ոսկեպարցի Արենին, Դանիել սարկավագին, Հրայր սարկավագին և մյուսներին»,– նշեց սրբազանը։
Նշենք, որ այսօր առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները գնացել էին ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ` պահանջելու ազատ արձակել իրենց ձերբակալված ընկերներին։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները մայիսի 31-ին հավաքվել էին ՀՀ ԱԳՆ–ի մոտ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանեցին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց, բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։ Ավելի ուշ ՔԿ–ից հայտնեցին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 28 մասնակից է ձերբակալվել։
Բագրատ սրբազանը քաղաքական ուժերին կոչ արեց գործողություններով ցույց տալ համերաշխությունը
Լրահոս
0