00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատեք ԼՂ առաջնորդներին. «Լազարյան ակումբը» միացել է Լեմկինի ինստիտուտի նախաձեռնությանը

© Photo : Social media of Ruben VardanyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2024
Բաժանորդագրվել
Արցախից հայերի բռնի տեղահանումը հիշեցնում է 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության փաստերը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուս-հայկական «Լազարյան ակումբը», որը միավորում է երկու երկրների քաղաքական գործիչներին, փորձագետներին և դիվանագետներին, միացել է Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի նախաձեռնությանը, որը ստորագրահավաք է անցկացնում Բաքվում Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և մյուս հայ գերիների ազատ արձակման պահանջով: Այս մասին ասվում է ակումբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մոսկվայում կայացած վերջին նիստի արդյունքներով։
Հեղինակները նշում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական կրոնական և մշակութային հուշարձանների, եկեղեցիների և վանքերի գոյությանն ու մշակութային-պատմական ինքնությանը սպառնացող վտանգը։ Հաշվի առնելով այս հանգամանքը ՝ կազմակերպության մասնակիցները հայտարարում են նաև «Լազարյան ակումբի» հատուկ փորձագիտական խմբի ստեղծման և գործունեության կազմակերպման մտադրության մասին՝ հուշարձանների պահպանման նպատակով մոնիթորինգ իրականացնելու համար:
Նրանք ցավակցում են Արցախի հայ բնակչությանը կատարված ողբերգության համար, նշելով, որ այն հիշեցնում է 20-րդ դարասկզբին միջազգային հանրության կողմից դատապարտված հայ ժողովրդի ցեղասպանության փաստերը։
«Լեռնային Ղարաբաղից հայերի համատարած արտագաղթը ծանր հանդիմանություն է բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս ամենին և նույնիսկ նրանց համար, որոնք մասնակից չեն։ Մարդու լեզուն չի պտտվում այս ամենն անվանել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում», որը տասնյակ տարիներ բազմակողմ բանակցությունների առարկա է եղել: Մենք ցանկանում ենք խաղաղություն, այլ ոչ թե պատերազմ Կովկասում և հենց այդ պատճառով էլ պնդում ենք` «Ղարաբաղյան հարցը» ոչ մի կերպ չի կարող փակված համարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ փախստականների վերադարձն իրենց տներ, հայկական մշակութային, կրոնական և հուշարձանների ճակատագիրը հրատապ, բայց ոչ ամբողջական խնդիրների ցանկն է, որոնցով պետք է միասին մտահոգվել: «Լազարյան ակումբի» անդամներին մտահոգում է նաև ՀՀ–ում փախստականներին քաղաքացիությունից և քաղաքացիական իրավունքներից զրկելու արձանագրված փորձերը։
Ակումբի անդամները նաև վստահ են, որ այսօր ռուս-հայկական ամուր հարաբերություններին այլընտրանք չկա: Նրանց կարծիքով` Հայաստանի ներկայիս իշխանության ձախողված ներքին և արտաքին քաղաքականության արդյունքում պետության շարունակական գոյությունը վտանգի տակ է։
Ուխտագնացություն Տաթև՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մյուս գերիների
Եվ հետևաբար, երկու պետությունների իշխանությունների ներկայացուցիչների վրա բացառիկ պատասխանատվություն է դրված պահպանել և զարգացնել երկու ժողովուրդների հարաբերությունները, որոնք ընդհանուր քրիստոնեական ծագում ու հերոսական անցյալ ունեն, որոնք միասին են եղել և ուրախության, և վշտի մեջ։
Շեշտվում է, որ ժամանակը, անշուշտ, ամեն ինչ իր տեղը կգցի և ցույց կտա «ով է մեղավոր» փոխադարձ վստահության կորստի, դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու, կորուստների և զոհաբերությունների համար։
Հայտարարության հեղինակները հավատում են, որ ժողովրդի և քաղաքացիական հասարակության լավագույն ներկայացուցիչների հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ պատասխան կտրվի նաև «ինչ անել» հարցին։
Լրահոս
0