00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:36
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կամ պատասխանատվություն ստանձնեք, կամ հայտարարեք, որ կապ չունեք մեզ հետ. Բագրատ սրբազան

© Photo : Tavush for the MotherlandԲագրատ սրբազանը
Բագրատ սրբազանը - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2024
Բաժանորդագրվել
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ եթե որոշ մարդիկ այս կամ այն անկյուններում խոսում են , թե շարժումը մարելու է, բայց հետո գալիս լրագրողների մոտ լուրջ դեմքով այլ բան են ասում, ինքը գիտի այդ մասին։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չի մարելու, պետք չէ այդ մասին խոսել կամ անհանգստանալ։ Այս մասին հայտարարեց Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով անցած շաբաթը։
«Մի խոսե՛ք անընդհատ շարժման ձախողման մասին, եկե՛ք մասնակից եղեք թող չձախողվի, եթե դուք մասնակից չեք, ուրեմն մի՛ մտածեք դրա մասին, էստեղ մասնակիցները չեն մարեցնելու ու չեն ձախողելու, ես հստակ ասում եմ».–ասաց Բագրատ սրբազանը։
Նա հայտարարեց, որ եթե որոշ մարդիկ այս կամ այն անկյուններում խոսում են , թե շարժումը մարելու է, բայց հետո գալիս լրագրողների մոտ լուրջ դեմքով այլ բան են ասում, ինքը գիտի այդ մասին։
«Դիմում եմ բոլոր հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին , բոլոր քաղաքական միավորներին, կուսակցություններին. կամ հստակ, տեսանելի, մասնակցային, ամեն մեկդ ձեր բաժնով պատասխանատվություն ստանձնեք շարժման համար, կամ ուղղակի հայտարարեք, որ կապ չունեք այս ամեն ինչի հետ»,–ասաց Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները ավտոերթով մեկնել էին Գյումրի ու հանրահավաք անցկացրել։
Հայաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0