00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն ՄԱԿ–ի համաժողովում պատրաստվում է ՀՀ քարտեզը ներկայացնել ադրբեջանական տեղանուններով

© Photo : Mockups DesignCOP29
COP29 - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2024
Բաժանորդագրվել
Նոյեմբերին Ադրբեջանում նախանշված միջազգային համաժողովում ՀՀ–ի դեմ բնապահպանական քարոզչական արշավը տարվելու է 2 ուղղություններով. ներկայացվելու է, թե ինչպես է ՀՀ–ն «ապօրինաբար» շահագործել ԼՂ բնական պաշարները և ՀՀ–ն ներկայացվելու է որպես տարածաշրջանն ամենաաղտոտող երկիր։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik․ Ադրբեջանում ակտիվորեն պատրաստվում են ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP 29) օգտագործել Հայաստանի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը` վերլուծելով ադրբեջանական աղբյուրներում տեղեկությունները միջազգային համաժողովի նախապատրասման վերաբերյալ։
Հայտնել ենք, որ ս.թ. նոյեմբերին Բաքվում նախատեսված է ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության (COP) 29-րդ համաժողովը։ Նախնական պայմանավորվածության համաձայն` համաժողովը պետք է հյուրընկալեր Հայաստանը։ Բայց 2023թ–ի տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերը հայտարարություն հրապարակեցին, որտեղ ասվում էր, որ համաժողովն անցկացնելու հայտը Երևանը զիջում է Բաքվին։ Նույն պայմանավորվածության համաձայն` Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանն Ադրբեջանին` ադրբեջանցի 2 սահմանախախտների, որոնցից մեկը մեղադրվում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար։
ԼՂ ղեկավարների դիմաց Ադրբեջանը թանկ գին է պահանջելու. Սահակյանը` քարտեզներ տալու մասին
ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովում, ըստ ադրբեջանագետի, բնապահպանական քարոզչական արշավը Հայաստանի դեմ տարվելու է երկու ուղղություններով. ներկայացվելու է, թե ինչպես է Հայաստանն «ապօրինաբար» շահագործել ԼՂ բնական պաշարները, մյուս դեպքում խնդիր է դրվել Հայաստանը ներկայացնել որպես տարածաշրջանն ամենաաղտոտող երկիր։
«Առաջին հերթին թիրախում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, Ալավերդու պղնձաձուլական գործարանը և մի շարք այլ խոշոր գործարաններ։ Հատկապես գետերի հետ կապված են պատրաստում մեծ փաթեթներ, թե իբր Հայաստանը թափոններ է լցնում գետերը, որոնք հոսում են դեպի Ադրբեջան ու թունավորում ադրբեջանցիներին»,– ասում է Հայրապետյանը։
Այդ նպատակով, նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները մի շարք չակերտավոր հասարակական կազմակերպությունների, որոնք իրականում պետության հրահանգով գործող կառույցներ են, հրահանգել են կազմել եռալեզու քարտեզներ՝ ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, որոնցում պետք է ներկայացնեն «փաստեր» այն մասին, թե ինչպես է «Հայաստանը վտանգում տարածաշրջանի էկոլոգիան»։
Մարդկությունը գնում է դեպի կլիմայական դժոխք. Գուտերեշ
«Զավեշտն այն է, որ Ադրբեջանը, լինելով բնապահպանական լուրջ խնդիրներով պետություն, որտեղ օդի աղտոտվածության ծավալները հսկայական չափերի են հասնում, որը հայտնի է իր նավթային– գազային արտադրանքի թափոններով ու թունավորումներով, փորձում է Հայաստանը ներկայացնել որպես աղետ տարածաշրջանի համար, ու այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է տանում։ Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ այդ պետությունը Հայաստանի հետ խաղաղության գնալու, բարիդրացիություն հաստատելու որևէ միտում չունի։ Ավելին` նախապատրաստվող քարտեզում հատուկ շեշտում են, որ օգտագործելու են մեր տարածքների, իբր, ադրբեջանական տեղանունները։ Այսինքն` ամբողջությամբ խեղաթյուրելու են մեր պետության աշխարհագրական անվանումները` թարգմանելով տարբեր լեզուներով, խեղաթյուրելով փաստերն ու փորձելով դա դարձնել օրակարգի մաս»,– արձանագրում է Հայրապետյանը։
Ադրբեջանագետը շեշտում է, որ Ադրբեջանն իր այս մտադրությունը ոչ միայն չի թաքցնում, այլև խորհրդարանականների մակարդակով բազմիցս հայտարարել է, որ միջազգային համաժողովը օգտագործելու է որպես գործիք` իրենց ձևակերպմամբ «Հայաստանի իրական դեմքը ներկայացնելու համար»։
Տաթև Հայրապետյանի բնորոշմամբ` COP-29-ը Ադրբեջանի համար շատ հարմար հարթակ է իր քարոզչական ամբողջ գործիքակազմով Հայաստանի դեմ հերթական միջազգային արշավն իրականացնելու համար։ Ընդ որում` բնապահպանական ու քաղաքական խնդիրներից բացի, Ադրբեջանն այս կերպ նաև տնտեսական խնդիր է փորձում լուծել` արհեստական խոչընդոտներ ստեղծելով հայաստանյան տնտեսական օբյեկտների համար։
«Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, որում սուտը շատ արագ վերածվում է ճշմարտության։ Այդ սուտն այնքան շատ են ասում ու կրկնում, որ այն դառնում է «ճշմարտություն»։ Բայց ուղղակի հույս ունենալ, որ մարդիկ ամեն ինչ կհասկանան և ոչինչ չանել այդ քարոզչական արշավների դեմ` առնվազն միամտություն է»,– ասում է Հարյապետյանը` ի պատասխան մեր դիտարկման, թե որքանով Ադրբեջանին կհաջողվի իր քարոզչական կեղծ թեզերով մոլորեցնել բնապահպանության ոլորտի միջազգային մակարդակի փորձագետներին։
Հավելենք, որ 2024 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP 29) Բաքվում կնախագահի Ադրբեջանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարարն է և SOCAR-ի՝ Ադրբեջանի ազգային նավթային ընկերության նախկին փոխնախագահ Մուխթար Բաբաևը։
Լրահոս
0