00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդկությունը գնում է դեպի կլիմայական դժոխք. Գուտերեշ

© AP Photo / Michael SohnԱնտոնիո Գուտերեշ
Անտոնիո Գուտերեշ - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Անտոնիո Գուտերեշ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Համաձայնագիրը հանածո վառելիքից կախվածության դադարեցում և ածխային էլեկտրակայանների շինարարության դադարեցում, ինչպես նաև քարածուխի օգտագործումից աստիճանական հրաժարում էր ենթադրում։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եգիպտոսում COP27 կլիմայական կոնֆերանսի բացմանը հայտարարել է, որ մարդկությունը ամբողջ թափով գնում է դեպի կլիմայական դժոխք ու կոչ է արել զարգացած և զարգացող երկրներին կլիմայական համերաշխության համաձայնագիր կնքել։
«Գլոբալ ջերմաստիճանը շարունակում է աճել։ Եվ մեր մոլորակն արագ մոտենում է բեկումնային կետին, որը անշրջելի կդարձնի կլիմայական քաոսը։ Մենք կլիմայական դժոխքի ճանապարհին ենք, մեր ոտքն էլ` արագացուցիչի վրա։ Ահա` ինչու եմ ես կոչ անում պատմական` կլիմայական համերաշխության համաձայնագիր ստորագրել զարգացող և զարգացած երկրների միջև», – ասել է Գուտերեշը։
Նրա խոսքով` այդ պակտի համաձայն բոլոր երկրները կկարողանային լրացուցիչ ջանքեր գործադրել այս տասնամյակում արտանետումների կրճատման համար` գլոբալ տաքացման մակարդակը 1,5 աստիճանի վրա պահելու նպատակին համապատասխան։
Բացի այդ, առավել հարուստ երկրներն ու միջազգային ֆինանսական հաստատությունները ֆինանսական և տեխնիկական օգնություն կտրամադրեին, որպեսզի օգնեին զարգացող երկրներին արագացնել անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին։
Ինչպես նշել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը` պակտը հանածո վառելիքից կախվածության դադարեցում և ածխային էլեկտրակայանների շինարարության դադարեցում, ինչպես նաև քարածուխի օգտագործումից աստիճանական հրաժարում կենթադրեր մինչև 2030 թվականը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներում և մինչև 2040 թվականը` բոլոր մյուս երկրներում։
Մադրիդի Պրադոյի թանգարանում էկոակտիվիստներն իրենց սոսնձել են Գոյայի նկարների շրջանակներին
Գլխավոր քարտուղարի խոսքով`այն կապահովեր բացառիկ, հասանելի և կայուն էներգետիկա բոլորի համար, իսկ զարգացած և զարգացող տնտեսությունները դրանում կմիավորվեին ընդհանուր ռազմավարության շուրջ։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ խոշորագույն երկու տնտեսությունները` ԱՄՆ–ն և Չինաստանը, հատուկ պատասխանատվություն են կրում այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար ջանքերը միավորելու հարցում։
Հավելենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27) մասնակցելու համար Եգիպտոս է մեկնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Լրահոս
0