Հայաստանի ներկայացուցիչները կարող են դառնալ ժողովուրդների բարեկամության դեսպաններ
13:47 31.05.2024 (Թարմացված է: 13:50 31.05.2024)
© Photo : НКО Евразия«Եվրասիա» ՀԿ–ի ծրագրի մասնակիցները Մոսկվայում
«Եվրասիա» ՀԿ–ի ծրագրի մասնակիցները Մոսկվայում
© Photo : НКО Евразия
Բաժանորդագրվել
Ժողովուրդների բարեկամության դեսպանները առաջ են մղելու Եվրասիան միասնական համամայրցամաքային տարածքի վերածելու գաղափարը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. «Եվրասիա» ոչ առևտրային կազմակերպությունը համագործակցության է հրավիրել Հայաստանի և եվրասիական տարածքի այլ երկրների ժողովուրդների բարեկամության դեսպաններին: Այս մասին հայտարարվել է հասարակական կազմակերպության խորհրդի նիստում։
«Հուսով ենք, որ կարձագանքեն սրտացավ և հայրենասեր մարդիկ, որոնք կդառնան մեր նախագծերի դեմքը, իրենց լսարանին կպատմեն այդ նախագծերի մասին և կմասնակցեն մեր միջոցառումներին։ Տարեկան մի քանի հազար մարդ անվճար կարող է մասնակցել ծրագրերին: Աշխատանքի ծավալը մեծ է, և մեզ համար կարևոր է տեղեկատվական աջակցությունը», - ասել է խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։
© Photo : somsikoffԱլյոնա Արշինովա
Ալյոնա Արշինովա
© Photo : somsikoff
Կազմակերպիչների մտահղացմամբ՝ ժողովուրդների բարեկամության դեսպանները առաջ են մղելու Եվրասիան խաղաղության, կայունության, փոխվստահության, զարգացման և բարգավաճման միասնական համամայրցամաքային տարածքի վերածելու գաղափարը: Նրանք կաջակցեն նախագծերի իրականացմանը, կմասնակցեն համաժողովների, կլոր սեղանների, մարզական, գործարար և մշակութային միջոցառումների: Իսկ բարեկամության դեսպանները հնարավորություն կունենան ծանոթանալու այլ երկրների մշակույթին և գտնել իրենց համախոհներին։
Խորհրդի նիստում քննարկվել են նաև արդեն իսկ մեկնարկած ծրագրերի իրականացումն ու ռազմավարական նախագծերը: Նիստին մասնակցել են հետխորհրդային տարածքի երկրների հայտնի հասարակական գործիչներ և փորձագետներ։ Հայկական կողմից միջոցառմանը մասնակցել է բլոգեր, «Ազատագրում» շարժման առաջնորդ, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ակտիվ կողմնակից Միքայել Բադալյանը:
© Photo : НКО Евразия
«Եվրասիա» ՀԿ–ի ծրագրի մասնակիցները Սկոլկովոյում
1/3
© Photo : НКО Евразия
«Եվրասիա» ՀԿ–ի ծրագրի մասնակիցները Սկոլկովոյում
© Photo : НКО Евразия
«Եվրասիա» ՀԿ–ի ծրագրի մասնակիցները Մոսկվայում
2/3
© Photo : НКО Евразия
«Եվրասիա» ՀԿ–ի ծրագրի մասնակիցները Մոսկվայում
© Photo : НКО Евразия
«Եվրասիա» ՀԿ–ի ծրագրի մասնակիցները Մոսկվայում
3/3
© Photo : НКО Евразия
«Եվրասիա» ՀԿ–ի ծրագրի մասնակիցները Մոսկվայում
1/3
© Photo : НКО Евразия
«Եվրասիա» ՀԿ–ի ծրագրի մասնակիցները Սկոլկովոյում
2/3
© Photo : НКО Евразия
«Եվրասիա» ՀԿ–ի ծրագրի մասնակիցները Մոսկվայում
3/3
© Photo : НКО Евразия
«Եվրասիա» ՀԿ–ի ծրագրի մասնակիցները Մոսկվայում
«Եվրասիան» շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է մարդասիրական ծրագրեր` ուղղված ազգամիջյան հաղորդակցության զարգացմանը: Նպատակը հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումն է՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը: Կազմակերպության գլխավոր ուղղություններից մեկը դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդ մասնագետներին աջակցելն է:
«Եվրասիա» նախագիծն իրենից ներկայացնում է նաև մասնագիտական պլատֆորմներ և ֆորումներ ուսուցիչների և դասախոսների համար, մարզիկների մասնակցություն այնպիսի միջազգային մրցումների, ինչպիսիք են «Բարեկամության խաղերը», դրամաշնորհներ լրագրողների և բլոգերների համար, բիզնես առաքելություններ արտադրանքի իրացման և ձեռներեցների համար գործընկերներ գտնելու նպատակով, աջակցություն պատմության և մշակույթի պահպանման ոլորտում իրականացվող նախագծերին: