00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս օրակարգն առաջնահերթ է. հայ ակտիվիստներն ու բլոգերները՝ «Եվրասիա» կազմակերպության մասին

© Photo : Screenshot Միկա Բադալյան
Միկա Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2024
Միկա Բադալյան
Բաժանորդագրվել
Հայաստանի ներկայացուցիչները կարծում են, որ այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում «Եվրասիա» ոչ առևտրային կազմակերպության պես նախաձեռնության պակաս կար։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայաստանը ստիպված է պայքարել իր ազգային շահերի համար, որոնք փորձում են խլել փաստերը խեղաթյուրելու և պատմությունը վերաշարադրելու միջոցով։ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Եվրասիա» միջազգային համագործակցության զարգացման աջակցության նոր ոչ առևտրային կազմակերպության շնորհանդեսի ժամանակ այս հայտարարությունն արեց բլոգեր և ընդդիմադիր ակտիվիստ Միկա Բադալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանում «Եվրասիա» միջազգային համագործակցության զարգացմանն աջակցող կազմակերպություն է ստեղծվել, որի նպատակն է ամրապնդել հետխորհրդային տարածքի երկրների գործարար և մշակութային կապերը:
Մեր ապագան տեսնում ենք ԵԱՏՄ-ում․ Եվգենյա Գուցուլ
Բադալյանն այս համատեքստում կարևորեց ջանքերի ակտիվացումը՝ նշելով «Եվրասիա» կազմակերպության պես նախաձեռնությունների պակասը:
«Փափուկ ուժի մասին խոսակցություններից և գեղեցիկ գաղափարներից պետք է անցնել կոնկրետ գործողությունների և որոշումների։ Հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը՝ մենք պետք է արագ և վճռական գործենք», - հայտարարեց Բադալյանը։
Sputnik Արմենիա ռադիոկայանով հեռարձակվող «Աբովյան Time» հաղորդման հեղինակ Արման Աբովյանն էլ իր հերթին նշեց, որ եվրասիական օրակարգը պետք է և լինելու է առաջնային այն պայմաններում, երբ աշխարհաքաղաքական նոր սահմաններ են գծվում։
«Եվրասիական նախաձեռնությունը որևէ կերպ չի նախատեսում երկրների անկախության կամ ինքնիշխանության ոտնահարում», - ասաց Աբովյանը:
Նրա խոսքով՝ եվրասիական օրակարգին աջակցող երկրների դեմ համընդհանուր ահաբեկչական և տեղեկատվական պատերազմի պայմաններում այս թեման դառնում է հատկապես արդիական և կարևոր:
«Այս գործընթացն ու նախաձեռնությունն առանցքային դեր պետք է խաղան», - հայտարարեց նա։
«Եվրասիա» ոչ առևտրային կազմակերպությունը կամրապնդի հետխորհրդային տարածքի երկրների գործարար և մշակութային կապերը, կաջակցի երիտասարդներին, գործարարներին, մարզիկներին, մշակույթի, գիտության և կրթության գործիչներին, ինչպես նաև հետխորհրդային տարածքի երկրներին միավորող այլ ոլորտների ներկայացուցիչներին:
Կազմակերպության աշխատանքը կընդգրկի այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են մշակույթն ու կրթությունը, տնտեսությունն ու բիզնեսը, տեղեկատվական միասնական տարածքը, միջկրոնական համագործակցությունը, սպորտը և զբոսաշրջությունը, միավորող պատմական ժառանգության պահպանումը:
Լրահոս
0